Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/503

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երկու ազատ օրեր այն թատրոնում, որ հայերին է պատկանում։Եվ թեթևամտաբար շտապեցի իմ ուրախաթյունր հայտնել «Մշակի» էջերում:Այսօր այդ լուրն էլ հերքվում է հավաստի աղբյուրից։

Սակայն դա դեռ սեփական թատրոնի շինություն ձեոք բերել չէ, այլ միայն շաբաթվա մեջ երկու օր ազատ շնչառություն ապաբախտ հայ բեմի համար...


Սևումյանը իր գրքույկի վերջումն ասում է. «Սկզբից ասում եմ, որ դրամի, նյութականի, սուղ միջոցների վրա հիմնված պատճառաբանություններ չեմ ընդունում» (տես «Զեկուցում», էջ 38)։


Ի՞նչպես թե չեք ընդունում։ Չընդունել մի պատճառաբանություն, որ գործի ուղն ու ծուծն է, կնշանակե ջուրը նետել սեփական բոլոր գեղեցիկ ծրագիրները:Շան գլուխը հենց այդտեղ է թաղված։ Կարելի՞ է ունենալ Թիֆլիսում գավառների համար օրինակելի թատրոն, հարուստ ռեպերտուար, ընտիր դերասանական խումբ, մասնագետ ռեժիսյորներ և այլն, և այլն, բոլոր այն ամենը, ինչ որ պահանջում է ինքը Սևումյանը, եթե մեջտեղ դրամ չկա։ Ի՞նչպես կարելի է գեթ մի վայրկյան երազել հետևելու մայրաքաղաքների ընտիր թատրոնների ընտիր օրինակներին, եթե չունեք այդ թատրոնների նյութական միջոցների հարյուրերորդ մասն ագամ։


Պ. Սևումյանը «բավականաչափ բարենորոգություններ անելու համար» բավական է համարում այն գումարը, որ այժմ ունի Հայ Դրամատիկական Ընկերությունը։


Տարեկան 7000 ռուբլի նպաստ և մի տասնյակ հազար ռուբլի անձեռնմխելի,— ահա բոլորը ինչ որ ունի ընկերությունը:Ողորմելի միջոց, որ այսօր-վաղը պիտի այն էլ չքանա։


Սևումյանը համոզված է, որ եթե մեր թատրոնական գործը դրվի «ամուր հիմքերի վրա և ցույց տա ակնհայտնի արդյունավետ գործունեություն, նրան պաշտպանողներ միշտ կգտնվեն»:


Ես էլ համոզված եմ։ Բայց ինչպես դնել գործը ամուր հիմքերի վրա—ահա խնդիր և որտեղ գտնել այդ հիմքերը, երբ որ սեփական հող չունենք։ Տվեք հող, այնուհետև պահանջե-