Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/517

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քր դեպի հայ անցյալ հանճարի սքանչելի արտադրություններր , գլխավորապես դեպի ճարտարասլհտությունը։Մհր հիանալի վանքերր, պալատները , մատուռները, խաչքարերը, որոնցով այնքան սքանչանում են օտար ճամփորդ- ներր, թողված են ճակատագրի հաճույքին» Եվ քայքայում ուխորտակում է նրանց, մի կողմից ժամանակի կործանիչ ձեռքը, մյուս կողմից մեր տգիտությունը, խելքի, զգացման ու ճաշակի բացակայությունը։Սոսկալի երևույթ։ և Մենք զարմանում ենք, որ մի գիտնական Մառ իր ժամանակն ու գիտությունը նվիրում է Անիի փլատակներին պատրաստ ենք աստվածացնել նրան։ ինչ աննման հերոսու¬յուն։ Մենք չգիտենք, որ Մառը չէ, որ մեզ պատիվ է անում ի ուշադրությամբ դեպի մեր անցյալի անսպառ գանձերը, այլ, ընդհակառակն, այդ գանձերն են, որ նյութ են հայթայթում նրան, բանալով նրա գիտնական հռչակի առջև իրանց մարգարտյա դռները։ Մենք այնքան կույր ենք, որ չենք էլ երևակայում, թե կգա ժամանակ, և այդ ժամանակը հեռու չէ, երբ հայ ճարտարապետությունը կդասվի եգիպտական, հունական, բյուզանդական 'ւ գոթական ճարտարապետությունների շարքը, և նրանցհավասար կգնահատվի ու կպաշտվի։ Եվ, ով դիտե, գուցե նա ամենափառավոր տեղը բռնե բոլոր արևելյան ազգեվեստների մեջ։Մենք շարունակում ենք մեր վանդալիզմը։ Մեր եկեղեցու ամենաժողովրդական պետը էջմիածնի չգիտեմ ինչ հնության պատերի վրա շաղախով ծածկել է տալիս հայ նկարչիտեղծագործությունը, և մենք ներողամտաբար ժպտում ենք. ասելով դա Խրիմյան Հայրիկն է։ Ոչինչ Ո ր քաղաքակիրթ ազգը կներեր մի այդպիսի հանցանքիր պետին։ Մենք թույլ ենք տալիս էջմիածնի վանքի վերանորոգումը հանձնել անձեռնհաս մարդկանց, որոնք Թիֆլիսում նստած' այնտեղից են կարգադրություններ անում, գործը թողնելով արհեստավորներին։