Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ինչպես հաղորդում է տեղային «Օդեսսկիյ Վեստնիկ» լրագիրը, շատ քիչ հասարակություն է ներկա եղել, այն էլ մեծ մասամբ հայեր և հույներ։ Պատճաոը այն է, որ Ադամյանը Շդեստ մտել է առանց ռեկլամների. ինչպես սովորաբար անում են հայտնի և նույնիսկ անհայտ դերասաններր։ «Բայց, - ասում է հիշյալ ռուս լրագիրը, - դերասանի բեմի վրա երևալը և մի քանի խոսք արտասանելը բավական էր, որ հասարակությունը առանց բացառության համոզվեր, թե նորա առջևը կանգնած է ոչ մի ծաղրելի դերակատար, որ աննպատակ և անիմաստ կերպով հոշոտում է հանդիսականի ջղերը, այլ մի մեծ արտիստ, դեղարվեստի մի քուրմ, այս բառի լիակատար նշանակությամբ»։ Եվ շարունակելով երկար գովաբանել Ադամյան-Համլետին, նույն լրագիրը, ի միջի այլոց, ասում է՝ «ոչ Սալվինի, ոչ Ռոսսի, ոչ Պոսարտ և Բարնա և ոչ մեկը ուրիշ հռչակավոր դերասաններից, որ այցելել են Օդեսան, չէ ցույց տվել մեզ մի այնպիսի գեղարվեստորեն կատարելագործված Համլետ, որպես Ադամյանը»։ Նույն գովասանքով խոսում է մի ուրիշ լրագիր՝ «Նովորոսսիյսկիյ Տելեգրաֆ»-ը Ադամյանի առաջին ներկայացման մասին։ «Համլետ»-ի մեջ ռուս լրագիրները մի առանձին գովասանքով են խոսում մանավանդ այն տեսարանի մասին, երբ Ադամյանը բոլորովին իրավացի կերպով դաշույնը ձեռին դուրս է գալիս և արտասանում է հռչակավոր «Լինել թե չլինել» մենախոսությունը։

Երրորդ ներկայացման նա խաղացել է «0թելլո», և ալս անգամ, լրագիրների ասելով թատրոնը լիքն է եղել հանդիպականներով, որ Ադամյանին ընդունել են բուռն ծափահարություններով և անթիվ անգամ դուրս են հրավիրել խաղից հետո։ «Խաղալով մեզ համար անհասկանալի հայոց լեզվով, - ասում է «Օդեսսկիյ Վեստնիկ»֊ը, - դերասանը այսուամենայնիվ ամբողջ հասարակության ուշք ու միտքը լարել էր դեպի ինքը։ Բոլորը, առանց խոսքերը իմանալու, հասկանում էին նորան։ Նորա ձայնի դյութիչ հնչյունները, դեմքի հարուստ շարժողությունը, ներքին, անկեղծ զգացմանց առատությունը, ստեղծագործական խաղը ավելորդ էին դարձնում լեզու հմանալը»։ Նույն դերի մասին «Նովոր. Տելեգր․»-ը ավելի հիացմամբ է խոսում, Ադամյանին համարելով Սալվինիի հետ