Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/520

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բայց դառնանք Մարինետտիին, որ այսօր Մոսկվայի հյուրն է։

Ինչ ասել է ֆուտուրիղմ։ Ֆրանսիացիք գրում են ֆյուտյարփզմ, որ ծագում է ֆյուտյուր, այսինքն՝ ապագա բառից։ Ռուս սերը դրում են ֆուտուրիզմ, երևի լատիներեն արտասանության հետևելուէ։

Ապագայականություն, այսպես էլ բացատրում են ֆուտուրիստները իրանց դպրոցը։ Մարինետտին արհամարհում է արվեստների և դրականության ներկան, ատում է նրանց անձուղը և ոգևորվում է նրանց ապագայով։ Նա ասում է, թե պետքե է երես դարձնել անցյալից, պետք է ոտնակոխ անել ներրս ուղղությունները մարդկային մտքի և հո գոլ ստեղծաործության ասպարեզում, պետք է հափշտակվել և ոգևորվել ապագայով, որի սկիզբն արդեն' դրված է տեխնիկական այժըմյան փայլուն գյուտերի մեջ։ Բանաստեղծը պետք է թողնե բնության անշարժ, մեռյալ հրաշալիքները և երգե մարդկային մտքի ստեղծագործությունները։ Մի ավտոմոբիլ նրան ասելի շատ պիտի ոգևորի, քան զվիցերական մեկ պեյզաժ, մի աերոպլան նրա համար պիտի ավելի բարձր լինի, քան Մոնբլանի գագաթը։

Մարինետտին կատաղում է առանձնապես այն կույր երըբպագության դեմ, որ մարդկությունը ցույց է տալիս դեպի անցյալը, լինի դա պատմություն թե պատմական հիշատակներ։ նրան վշտացնում է, որ օտարազգի ճամփորդները, գնալով Իտալիա, հափշտակվում են իր սքանչելի հայրենիքի անցյալով, նրա հին արվեստներով ու ճարտարապետական հիշատակներով և անուշադիր թողնում ներկա Իտալիան։ Նա վի. րավորվում է, որ օտարազգի ճամփորդները արհամարհանքով են նայում Միլանի, Գենուայի, Թուրինի վրա, ուր այնքան ծաղկած են իտալական արդյունաբերությունը և տեխնիկան, և ոգևորվում են Ռաֆայելով, Միկելանջելոյով, Տինտորետտիով։ Մի գոթական տաճար, մի անշունչ գերեզմանատուն նրանց մեջ ավելի մեծ ոգևորություն է առաջացնում, քան Իտալիայի դրեդնոուտները և թնդանոթները։ Իտալիայի փուտքը, ըստ Մարինետտիի, անցյալումը չէ, այլ ներկայում, մանավանդ ապագայում։ Եվ իտաչացիք, եթե ունեն ինքնասիրու