Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/529

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նորերս այդ փքուն մեծությունը նույնպես արտահայտվել է համաշխարհային կատաստրոֆի առիթով։ Ահա թե ինչ է ասել նա․


«Շեքսպիրը մի մեծ բան չէ. մենք՝ դերմանաքիներս ենք նրան փքել, մեծացրել։ Մեր Հաուպտմանը նրանից բարձր է»։


Լսո՞ում եք, Շեքսպիր և Հաուպտման, առյուծ և կատու, արծիվ և ագռավ։


Ավելին լսեցեք։


«Տոլստոյր մի խելառ ծերուկ էր, քաղաքակրթության թշնամին, որ ամբողջ կյանքը կոչ է արել դեպի մի նեխված կյանք, առանց լուսավորության»։


Դարձյալ լսեցեք։

«Ֆրանսիացի գրողները գողեր են, որ միշտ կողոպտել են գերմանական գրականությունը։ Վիկտոր Հյուգոն կողոպտել է Շիլլերին, Անատոլ Ֆրանսը կողոպտում է ինձ (այսինքն՝ Շնիցլերին )»։


«Մետեռլինգը մի սինլքոր է․․․»։


Եվ այլն, և այլն, և այլն։


Մարդ ապշում է այդ տեսակ մտավոր արբեցության առջև։


Մարդ ամաչում է մարդ էակի մասին տեսնելով այդ չափ մտավոր անասնություն այն անձանց կողմից, որ կոչված են մեզ քաղաքակրթելու։


Չճանաչել Շեքսպիրի մեծությունը միայն նրա համար, որ անգլիացի է. անարգել Վիկտոր հյուգոյին միայն նրա համար, որ ֆրանսիացի է, անարգել Տոլստոյին միայն նրա համար, որ ռուս է. ոտնատակ անել Մետեռլինգին միայն նրա համար, որ բելգիացի է, դա է արդյոք գերմանական քաղաքակրթությունը, որ ահա 10 տարի է բարոյական և մտավորհրեշներ է սփռել աշխարհի բոլոր անկյունները․․․


Եվ այդ հաուպտմաններն ու շնիցլերներր 18-րդ դարի տիտանների ժառանգներն են, Գյոթեի, Շիլլերի։


Համեմատեցեք հաուպտամի Շնիցլերի վարմունքը նրանց նախահայրերի վարմունքի հետ և դուք կտեսնեք, թե որքան է այլ ասերվել գերմանացին։ Երբ պրուսական զորքերը, որ գնացել էին ֆրանսիական հեղափոխությունը տեղն ու տեղը խեղդելու, ջարդվում են ֆրանսիացիներից և խայտա-


18 Շիրվանզադե, Երկերի ժողովածու, հ. X