ներն այս տարի այնպիսի սուր կերպարանք են ստացել, որ համերաշխ գործունեության մասին այլևս խոսք չի կարող լինել։
Եվ ահա ողորմելի վարչությունը մնացել է հնամաշ այրի կնոջ վիճակում։Ոչ ոք այլևս չի ուզում նրա հետ պսակվել։
Վերջին ընդհանուր ժողովում նա աղերսաբար խնդրեց, որ թույլ տրվի իրան ծախսել անձեռնմխելի գումարներից՝ խումբ պահելու համար։ Ժողովք, հարկավ, մերժեց այդ խնդիրը, և չէր կարող չմերժել, քանի որ, ընդունելով այդ ապօրինի խնդիրը, պիտի քրեական հանցանք գործեր։ Ժողովը պատվիրել է վարչությանը այլ միջոցներ գտնել թատրոն վերջնական կորստից փրկելու համար։
Մարգարե չպիտի լինել գուշակելոլ համար, թե մի ապիկար վարչություն ինչ միջոցներ կարող է գտնել։Շատ-շատ նա կվճռե նորից ձեռք կարկառել Մանթաշյան եղբայրներին։
Բայց այստեղ էլ նրա դերը կլինի զրո, եթե մեջտեղից դուրս բերվի պ. Գաբրիել Ծուրինյանի անունը...
Իմ բարեկամական խորհուրդն է հայ դերասաններին՝ մի անգամ առ միշտ համոզվեք, որ Դրամատիկական Ընկերությունն այնքան կարող է փրկել հայ թատրոնն անկումից, որքան Հրատարակչական Ընկերությունը փրկեց հայ գրականությունը։Ընկերության անունը չէ, որ ծառայում է նրա նպատակներին, այլ նրա ղեկավարների խելքը, ընդունակությունը և հասկացողությունը։
Եվ խորհուրդ եմ տալիս հայ դերասաններին մոռանալ,վերջապես, փոխադարձ գժտությունները, մերձենալ իրարու և ձեռք-ձեռքի տված դուրս բերել սայլը այն փոսից, որի մեջ գցել են նրան ապիկար ձեռները։
Միացեք և կփրկեք...
ՍԽԱԼ ԸՄԲՌՆՈԻՄ
«Մշակ»-ի թատերական ռեցենզենտ
պ. Գ. Լ.-ն Հայ Դրամատիկ Ընկերության խմբի վերջին ներկայացման մասին գրած իր ռեցենզիան սկսում է մի տարօրինակ դարձվածքով, օր ինձ միանգամայն ապշեցնում է։Պարոնը գրում է.