Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/564

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վի։ Տարօրինակ է նրա բանակռվելու ձևը։ Նա կարծում է, որ այդ գրքերը որ ինքը կարդացել է միայն իր համար են տրվել, և երևակայում է, թե ինձ համար նոր Ամերիկա է բաց անում, խորհուրդ տալով ինձ կարդալ Տենը ու Բրանդեսը:

Ես վաղուց գիտեմ, թե ինչ են ասել և Տենը, և Բրանդեսր գրականական կորիֆեյների մասին, բայց չգիտեմ բանակռվի այդ ինչ ձև է, որ պ. Գ. է.-ն մի տեղ Հաուպտմանին նատուրալիստ ցույց տալու համար նրա առաջին գործերն է վերցնում, մյուս տեղ Ռոդենին իմարեսիոնիստ ցույց տալու հասար նրա վերջին գործերից մեկն է վերցնում։ Կոգանը ինձ համար հեղինակություն չէ։ Հաոլպտմանը հայտնի է իր «Ջուլհակներով» «Խորասուզված զանգով», իսկ դրանք նատուլալիստական գործեր չեն։ Բալզակի և Դիկկենսի միջև կա մի անջրպետ, որ Տենը շատ լավ գիտե և մեղավոր չէ, որ նրա ասածները լավ չեն ըմբռնում դիլետանտները։


Եթե Վալտեր Սկոտին, Մուրին, Շելլիին և Բայրոնին նատուրալիստներ համարենք, ապա ինչո՞վ նատուրալիոներ չեն Շեքսպիրը, Մոլիերը, Գյոթեն, Շիլլերը, Ալֆրեդ դր Մուսեն, Վիկտոր ձյուդոն, Վեռլենր և այլն, և այլն։ Որ այդպես է, ուրեմն խառնենք ամենքին և ամեն ինչ միմյանց ու դարձնենք ջիլափլավ, էլ ինչ կարիք կա գրականությունը բաժանել կլասիցիզմի ռոմանտիզմի, ռեալիզմի, նատուրալիզմի և այլն։


Ոչ, այստեղ էլ մի խոշոր թյուրիմացություն կա և դա այն է, որ պ. 9-, Լ.-ն Տենին ու Բրանդեսին էլ լավ չի հասկացել այստեղ ևս դալտոնիզմը խանգարել է նրան։

Մի ուրիշ անգամ և բոլորովին տարբեր առիթով ես իմ ընթերցողներին կծանոթացնեմ Տենի և Բրանդեսի գրական-գեղարվեստական հայացքներիհետ։ Ներկա բանակռիվը առանց այն էլ երկարացավ և ինձ համար չկա ավելի անհաճո բան, քան ընթերցողին ձանձրացնելը։

Մի խոսք ևս, և իմ ասելիքը վերջացած է։ Զարմանալի պրիմիտիվ հասկացողություն ունի պ. Գ. է-ն, ի միջի այլոց, բեմական արվեստի մասին։ Նա ասում է. «Բանը միայն խաղալը չէ, այլ գրելը»։ Նա կարծում է, որ ինչ որ դրամատուրգը ասել է տալիս իր հերոսին կամ տիպին, դերասանը բեմի վրա պետք է կատարի։ Եթե, օրինակ, ես