Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/571

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ընկերության դափնիներին այս հանգամանքը մի մեծ բան չի ավելացնում, այնուամենայնիվ այդքանն էլ մի բան է ուստի ես ավելորդ չեմ համարում մի քանի դիտողություններ անել։ Ոչ թատրոնի ընդհանուր կացության, այլ առաջիկա սեզոնի վերաբերմամբ։


Նախ և առա այն խումբը, որով հասարակությունը կերակրվում է այժմ, թե' որակի և թե քանակի կողմից միանդամ այն անկատար է։ Այնքան անկատար, որ մինչև այսօր ոչ մի ներկայացում չունեցավ բավարար ամբողջություն։ Ավելին կասեմ. իբրև հայ թատրոնին վաղեմի ծանոթ մի անձ, չեմ հիշում Թիֆլիսում ավելի թույլ խումբ, նույնիսկ 20—30 տարի սրանից առաջ, երբ մենք չունեինք մեր դերասան ու դերասանուհիների այժմյան քանակության քառորդն անգամ։ Ես չեմ մեղադրում Դրամատիկական Ընկերության այժմյան խորհրդին, գուցե նա, հակառակ իր ցանկության, չի կարողացել անել այնքան, որքան պարտավոր էր անել։ Ես շեշտում եմ միայն փաստը և պնդում, որ ցնորք է կարծել, թե այդ տեսակ թերի խմբերով կարելի է հայ թատրոնի ապագան ապահովել։


Խոսքս ամբողջության մասին է և ոչ առանձին ուժերի։ Խմբի մեջ կային մի քանի նոր ուժեր, որոնք ապագա են խոստանում, բայց բացակա էին փորձված և հմուտ դերասան ու դերասանուհիներից շատերը, առանց որոնց հայ բեմի հաջողությունր աներևակայելի է։


Արդ, եթե Դրամատիկ Ընկերության խորհուրդն իսկապես ուզում է գործը կատարել և ոչ բազմահամ բեր հայ հասարակության համբերությունը շահագործել, եթե նա կարող է մի փոքր բարձրանալ հայ թատրոնի այժմյան հաճախորդների միջին ճաշակից, անպայման պարտավոր է խումբը լրացնել։ Թատրոնի հաջողությունը էի հասույթների մեջ չպիտի փընտրել։ Նյութականը կարևոր է, չեմ վիճում, բայց գեղարվեստականն է, որ կարող է ամրացնել թատրոնի առողջ և հարատև գոյությունը։ Շատ ուրախալի է, որ հայ հասարակության կիսակիրթ խավերն էլ սկսել են հաճախել թատրոնը, բայց Ոշխորհուրդը և ոչ մանավանդ խումբը չպիտի հրճվեն դրանով, նիրհեն իրանց էժանագին դափնիների վրա։ Ծափահարու-