Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/589

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բանակն ու իր խոսքն ասսոխ «Կանգ առ, բավական է, այս ձեր տեգր չէ, հեռացեք այստեղից:Մենք չենք տա ծաղկած երկիրը ձեր գաղութը դարձնել»։

Նա դիմեր վրացի աշխատավորության, հայ, թուրք աշխատավորության և ասավ. «Ո՞ւմ համար եք պատերազմում, կյանքը ձեզ չի տրված նրա համար, որպեսզի սպանեք միմյանց, այլ նրա համար, որպեսզի եղբայրաբար օգնեք միմյանց ապրել»։

Ի՞նչ ստացավ Հայաստանը Խորհրդային իշխանության հաղթանակից հետո։

Ինչ-որ 13—14 տարվա ընթացքում երկրի դեմքն այնպես փոխվեց, որ անճանաչելի դարձավ։

Դաշնակցական Հայաստանում ոչինչ չէր մնացել, ավերակներից բացի։Այժմ կավածեփ խուզերի փոխարեն կանգնեցված են վիթխարի շինություններ, ճարպամոմերի փոխարեն գյւուղացիներն ունեն էլեկտրական լուսավորություն։

Երևացին թատրոններ, թանգարաններ, գրականություն, հիմա փոքրիկ Երևանում 7 թատրոն կա, իսկ ողջ Հայաստանում՝ տասը։Վերջապես անգրագիտությունը վերջնականապես վերացված է։Դպրոցներում հարյուր հազարավոր աշակերտներ են ընդգրկվել. տասնյակ հազար ուսանողներ սովորում են բարձրագույն ուսումնական հիմնարկներում և տեխնիկումներում։

Հին Հայաստանում չկար այս։Ես չեմ ուզում ասել, թե չկար գրականություն, այդ կար, սակայն ճնշված էր այն ու բարոյալքված։Եվ ինչո՞վ է հայ ժողովուրդը պատասխանում այս բոլորին։Մեծագույն երախտագիտությամբ։Եթե դուք շրջեք փոքրիկ Հայաստանը, ապա նույնիսկ նրա ամենախուլ անկյուններում, գյուղերում կհանդիպեք Լենինի ու Ստալինի անուններին։


Ես հին սերնդի մարդ եմ։Ես տեսել եմ երեք թագավորների, երեք թագավորություն։ Ես մի քանի ռեժիմներ եմ ապրել՝ ցարական ռեժիմը,Կերենսկու ռեժիմը, դաշնակների ռեմիմը և այլն:Ես 76 տարեկան եմ։Բայց հավատացնում եմ ձեզ, ես երբեք ինձ չեմ զգացել այնպես ազաատ, ինչպես վեր-