Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/591

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վիրակություններր` անվեհեր կարմիր բանակայինները, պողպատի նման ամրապինդ նավաստիները, բրտնաջան կոլտընտեսականներր, փոքրիկ պիոներները և ուրիշներ, որոնք դրողներից այնքան տիրաբար պահանջում էին նորանոր գրքեր, մինչև հոգուս խորքերը հուզեցին ինձ։


«Գրեցեք ավելի շատ, գրեցեք մեր աշխատանքի ու մեր մասին, սովորեցրեք մեզ, մենք ծարավի ենք լուսավորության»,— այս էին կրկնում մեկը մյուսից հետո բոլոր պատվիրակությունները։ Գրողներն ուշադրությամբ լսում էին նրանց ու երջանկության ժպիտը վառվում էր նրանց դեմքերին։


Սակայն ինձ ավելի շատ հուզեց կուլտուրայի և հանգրստի պարկում կազմակերպված երեկոն։ Այդ զմայլելի մի ֆե-յերիա էր, սակայն ոչ թե հապճեպ չքացող ֆեյերիա, այլ մեծ տոն, գրականության տոն, որը կարող է հավերժ ապրել գրողի հուշերում և խոհերում։


Ինչպիսի՜ իդեալական կարգապահություն, ինչպիսի՜ երկաթե դիսցիպլինա կար աշխատավորների այդ երեսուն հազարանոց մասսայի մեջ։ Այդ երեկո ինձ թվում էր, որ գտնըվում եմ մի նոր մոլորակի վրա, որտեղ մարդիկ այլ կերպ են շարժվում, քան սովորել եմ տեսնել մեր հին մոլորակի վրա։


Ի՜նչ ասեմ համագումարում եղած զեկուցումների, ճառերի և վիճաբանությունների մասին։ Դրանք բոլորը համակված էին խոր մտքերով և անկեղծ զգացմունքներով։


Իհարկե, համագումարի ոգին՝ ԽՍՀՄ բոլոր ժողովուրդներից սիրված Ալեքսեյ Մաքսիմովիչ Գորկին էր։ Բոլորի վրա սավառնում էր անմահ է Լենինի մեծ գաղափարը և զգացվում էր Ստալինի պողպատե ձեռքը։


Ես հավատացած եմ, որ համագումարի անդամ գրողներնու բանաստեղծները, մանավանդ Միության բոլոր ծայրերից եկածները, տուն կվերադառնան խորապես ներշնչված և կրրկնապատիկ եռանդով ձեռնամուխ կլինեն նոր աշխատանքի, որպեսզի ստեղծեն սոցիալիստական բուռն շինարարությանը ավելի արժանի գրականություն։