Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/595

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սիրելի Սանդրիկ


Նամակդ և Հովհաննիսյանինը վաղուց եմ ստացել, ներիր,որ ուշ եմ պատասխանում, գործս շատ վատ է։ Չկարծես, որ պարապմունք եմ ճարել—ոչ, ինձանից էլ այսուհետև ծառայող չի լինի։ Այսուհետև, բացի գրականությունից, ոչնչով չեմ պարապելու, աշխատում եմ սրա միջոցով հաց աշխատել և հույս ունեմ, որ հաջողվի։ Անցյալ օրը Աղայանցի հետ ծանոթացա,նա ինձ բոլորովին համոզեց, որ ես պարտավոր եմ բացառապես գրականությունով պարապել, որովհետև «ձեր գրիչը լավ ապագա է խոստանում», ասաց նա։ Նա խորհուրդ է տալիս Շամախու կյանքից մի փոքրիկ վեպիկ պատրաստել և ծախել հայոց գրքերի հրատարակության ընկերության, որը մեծ ուրախությամբ ասում է կգնե իմ գրվածները։ Ես կամենում եմ օգտվել և արդեն սկսել եմ ու չորս գլուխ գրել մի վեպ։ Սա հայտնի Մկրտումի՝իր կնոջ սպանության եղելությունն է, որի բացասական կողմերը արհամարհելով, կամենում եմ ընդհանուր նշանակություն ունեցող մի քանի կենսական տիպեր դուրս բերել։ Բայց մի բան կա, ես մոռացել եմ այս եղելության ճիշտ մանրամասնությունները, վասն որո խնդրում եմ հատկապես տեղեկանաս և հետևյալ հարցերին կարողությանդ չափ մանրամասնորեն պատասխանես։ 1859 թ. երկբաշարժը ո՞ր ամսին, n՞ր օրր և ո՞ր ժամին է պատահել։ Ո՞վ 595