Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/600

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յալ անգլիացիների հետ կար և Էրզրումի գեներալնի կոնսուլը (կարծեմ անգյիացոց), նա շան պես հարբած էր և Տատունի նման դմդմացնում գնում էր գլուխը։Տեղից վեր կացավ և մոտեցավ այս սեղանին, այն սեղանին, որոնց հայերը շրջապատած դոմինո էին խաղում և սկսեց մեկին հայերեն, մյուսին անգլերեն, երրորդին չգիտեմ ինչ լեզվով խոսացնել, հայերի թվումն էր և Տեր-Մարկոսյանը։Ձեռաց կրկին մոտեցավ մի ուրիշ սեղանի և չգիտեմ մի ինչ-որ կոպիտ խոսք ասեց (դե հարբած մարդ է, էլի)։Հենց էս տեսա, մեկ էլ մտիկ անեմ տեսնեմ,որ հայը վեր կացավ ու մի ուժեղ հրումն տալով կոնսուլիս կրծքին, ասաց, «ուբերայսա, իզդես նի Արզրում» կոնսուլիս շապոն և պենսնին ընկան և նա կատաղեց, բայց հայերը բունտ արին և լակեյներին հրամայեցին «Выности его»․․․

Մի վայրկյանում կոնսուլիս՝ դուրս շպրտեցին։Այդ ժամանակ նրա ընկերները, թե էս դուռը կխոսին, նրանք էլ կխոսին։Մախլաս էդ էլ մի նորություն է էլի, հաղորդիր Յաղութին։

Մի քանի խոսք էլ ազգային բաներից։Րաֆֆիի Արծրունու հետ խռովելու պատճառը էն հայասըզ տիկինն է եղել։Անցյալ տարվա վերջին ինչպես անցյալ օրը ինձ պատժ՞աեց ինքը Րաֆֆին, նա առաջարկում է Արծրունուն խմբագրության ծառայողներին փոխել և մի քանիսի ռոճիկները պակասեցնել,իսկ այդ ավելվածով մի քանի լավ աշխատակիցներ պահել։Ի միջի այլոց Ներսեսին էլ տեղ տալ, իսկ ինձ հանձնել հաշվապահի և թարգմանչի տեղը միևնույն ժամանակ ներքին տեսությունը։Արծ. համաձայնվում է, բայց գալիս է նոր տարին և խոսքը հետ է վերցնում։Րաֆֆին հրաժարվում է։Այժմ խմբագրատանը ծառայում է միայն Տեր-Մարկոսյանը։Մեկել օրը գնացել էի, հենց իմանաս խարաբա լիներ, քիչ մնաց որ արտասվեմ։Սակայն Րաֆֆին ասում է, որ անշուշտ կստիպի Արծրունուն կատարել իր պայմանները և «Մշակը» ոտքի կանգնեցնել։Իսկ եթե չեղավ, ինքը կհրատարակի մի նոր լրագիր եկող տարվանից ամսագրի հետ։Հոբելյանից հետո Րաֆֆին խնդիր կներկայացնե ամսագրի համար։Ամսագիրը կլինի «Փորձի» չափ, աշխատակիցներին վարձ է տալու, ինձ