Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/602

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատասխանում։ Գիտեմ, նեղացած ես, իրավունք ունիս,բայց ինչ գրեմ, քեզ եմ հարցնում։ Դրությունս այնքան անորոշ,անմխիթար է, որ գրիչ շարժելու անգամ զորություն չի մնացել։ Ասում ես որ որդիական պարտքը ինձ Բաքու է հրավիրում։ Ինչ կարող եմ անել Բաքու, այստեղ դեռ հույս ունիմ մի գործ ունենալու։ Անցյալ օրը ճարահատյալ ներկայացա Աբգար Հովհաննիսյանին մի գործ խնդրելու։ Նա ինձ շատ քաղաքավարությամբ ընդունեց. «ուրախ եմ ծանոթանալու, վաղուց էի ցանկանում»։ Խոսք տվավ անշուշտ բանկում ինձ մի լավ պաշտոն տալ, այն պայմանով, իհարկե, որ ես մասնակցեմ «Արձագանքի» մեջ։

  Իսկ առժամանակ առաջարկեց գրել տողին երեք կոպեկ վարձ խոստանալով։ Ես ունեի մի բան, որի միայն կեսն էր պատրաստ, տվի տպելու, գուցե հառաջիկա կիրակի դուրս գա սկիզբը։ Սա մի պատկեր է նոր երիտասարդ վաճառականի կյանքից, որը ունի ակնկալություն (Претензия) ժամանակակից քաղաքակրթության վրա։ Սամվել Բաղրյանի կամ Նաջարյանի, կամ թե առաջնի փեսայի նման մի բան է, բայց ավելի կեղտոտ, մի խոսքով այդ երեքի ծուծը, «հուղուղը»։Կկարդաս, քո կարծիքը ու ուրիշներինը կհայտնես։ «Արձագանք առաջարկում է շաբաթական 3 — 5 երես ինձ, միջին թվով 500 տող, եթե արգելքներ չլինեն, եթե հասցնել կարողանամ, տեսնում ես, որ լավ գումար կարող եմ ստանալ։ Ուրեմն այստեղ էլի հեշտ է գործ, պարապմունք ձեռք բերել,քան թե Բաքու։ Մինչև հիմա հեռու էի պահում աբգարականներից, բայց այժմ տեսնում եմ, որ առանց դրանց օգնության դիմելու անհնարին է ապահոված լինել նյութապես։ Այժմ,որ վճռել եմ, հույս ունիմ լավ լինի այսուհետև։ Ապրելով Թիֆլիզում բարոյական կողմից ավելի շահ ունիմ, այդ մասին չեմ երկարաբանում, ինքդ իմանում ես։ Հետևաբար թիֆլիս մնալս ձեռնատու է։ Եթե Բաքու գամ, պիտի բարոյականը զոհիմ լոկ նյութականին, այդ էլ կհամաձայնիմ անելու, բայց ինչ կտան ինձ 40 ռ., ոչ ավել, հարյուր, երկու հարյուր խոմ ոչով չի տալ։ Իսկ առաջնից, գուցե ավելի այստեղ կարող եմ ստանալ։ Վերջապես բոլոր շահերը և հանգամանքները ինձ ստիպում են այստեղ մնալու։ «Մակույկի» մասին իմ կարծիքս