ներ «Արձագանքի» հին բաժանորդները ինչ որ պահանջ ունեն, թող ինձանից անկախ դիմեն խմբագրության։Նրանց գիրք չի հասնելու, այլ կարծեմ միայն մնացյալ 7 շաբաթվա համար 60 - ական կոպեկ․, թող պահանջեն և կստանան։ Նա ներկա բաժանորդագրության հետ կապ չունի։ Նամակիս հետ ուղարկում եմ 10 օր. ևս. տուր Չալաբյանին և խնդրիր, որ յուր շրջանումը բաժանի։ Ես նրա հասցեն չգիտեմ, վսւսն որո ուղղակի չդրեցի։ Եթե տեղը չկա կամ եթե անհարմար ես համար[ ում ], տուր Կրասինիկովի քարվանսարայի տղերանց մինին, որ այդտեղ ցրվի։ Աշխատիր, բայց խնդրիր, որ մինչև ամսույս 27-ը անպատճառ փողերը և թերթերը հետ ուղարկեն, որովհետև վաղօրոք պիտի հասցներ տպենք։ Անպատճառ, չուշացնեք, եթե ոչ լավ չէ ինձ համար, խոսք եմ տվել, հուսով եմ, որ բոլորը կցրվեք։ Առաջին վեց ամսվան համար դուրս կգա մի գիրք 400 երեսով, որից 120 երես ինձ է հանձնված։ Պատրաստում եմ։ Այժմ Աբգարր ինձ հետ շատ լավ է։Այսօր փող ուզեցի 15 ռ․, «իսկույն, իսկույն» ասաց և յուր եքքա պորտմանից չծալած հինգանոցները դուրս բերավ։ Սանասարյանը այս քանի օրերս կգա Թիֆլիզ, Արդարը նամակ ուներ։Նա գնալու է էրզրում յուր ուսումնարանը տեսնելու։ «Արձագանքում» կտպվի մի քննադատություն, ուր հեղինակը սաստիկ հարձակվում է «Խնամատարիս» վերա։ Տեղն է, պիտի ականջիդ ասեմ, որ շատ ցանցառ վեպիկ է։ Բայց «Օր. Լիզան» կծածկե նրա մոտը, դա ինձ շատ դուր է գալիս, կկարդաս էլի։ Եթե «Օր. Լիգայի» միտքը ըմբռնեն, լավ ազդեցություն կունենա, եթե չէ՝ մի աննշան բան կթվա։ Դառնանք մեր թավերին։ Ուրեմն 19-ին դնում ես Խարաբա։ Այսօր Ն-ին ուղարկեցի 10 օր. բաժ. Արձ։ Տես եթե չի բաժանել, դու էլ օգնիր։ Ցտեսութջոմ․․․
[Սիրելի Սանդրիկ ]
Երեկ առավոտյան տեղ հասա և անմիջապես եկա Ներսեսի մոտ։ Ներսեսր առողջ է և զբաղված յուր գործով, մանրամասնությունները ինքը գրում է քեզ։ Որքան աշխատեցի բան