Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/616

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայկունիի բանը դրստել են, արդեն երեկ դրեցին Սինոդին։

կարդում եմ «Աննա Կարենինա»․ կեսն եմ անցել միայն, կգրեմ իմ տպավորությունը։ Առայժմ դա կարող եմ ասել, որ լեզուն աննման է, բայց երբեմն շատ է երկարացնում։ Շատ է սիրում նկարագրել գյուղական կյանքը, այնքան շատ, որ եթե լեզուն սահուն և կիրթ չլիներ, գուցե ես բոլորովին թողնեի այդ գլուխները, բայց էլի մի կերպ կարգվում են։ Հետո պիտի կարդամ «Դավ. կոպերֆիլդ» և «Վոյնա ի միր»։

Վերջին համարի մեջ տպված Շշեդրինի երրորդ «Пестр письма»։ Բավական լավ է, ГВОЗДИЛОВ-ը ինձ դուր է գալիս, խեղճը ուզում է հենց մի բան ասել, բայց իսկույն հիշում է, որ ծառայության ժամանակ պակոյստ է արել (ես շատ եմ սիրում այդ բառը) և իսկույն լռում է։

Հոգնեցի, բարի գիշեր, քունը հաղթեց, գուցե առավոտ շարունակեմ։

Բարի լույս, Սանդրիկի քեֆը լավ է։ Տանը տիրում է տխուր լռություն: երեկոյան Սանդրիկը գուցե վեր կենա։

Անհամբերությամբ սպասում եմ Թիֆլիսից նամակի, այժմ ժամանակն է, բայց դեռ չի բերում։ Հայելին առաջիս է, մի անիրավ ճերմակ մազ ցցված ականջիս մոտ, միրքիս վրա — ինձ վրդովեցնում է։ Զարմանալի բան, մեր հասակակիցների բոլորի մազերը ճերմակում են։ Աանդրիկինը ճակատից է սկսել։ Շատ ենք ապրել, ինքը մեռնի ասաց շամախեցին։ Խալան ներս մտավ։ Սկսեց.

— Դրա հարարաթան աթանց աս գյուսը լավ թափ ա,— ցույց տալով ծնոտը,— ուղումամ մի խարաբա քինամ մուրդաշյուրի տալու։

Խարաբան — բաղնիսն է։ ինչ ես անում։ քանի գյուղ ես անցել։ Եղանակները ինչպես են։

Անցյալ օրը «HoB. bp.»-ի մեջ առաջնորդողից հետո մի հոդված կար Զելինսկիի աշխատության մասին։ Բավական համակրությամբ են խոսում։ Ցտեսություն։

Քեղ սիրող Աղ. Մովսիսյան