Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/620

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մից:Վերջապես մարդիկ այստեղ շատ են մանրացել, ես էլ իհարկե, նրանց հետ։

Այսօր հեռագիրր գուժեց, որ Մակարը հաստատվել է, բոլորի վրա կարծես թե ջուր են մաղել:Սպանդարը ուշաթափ է եղել, ասում են Մուրադյանի հուսով պարտքեր է արել այնպես որ այժմ նրա հալը շան հալ է։

Մի ժամանակ Աբգարի մոտն էի, երկար խոսում էր, թե ինչ դիրք պիտի բռնեն այժմ Մակարի հակառակորդները։Լռել, բայց ոչինչ ցույցեր չանել նոր կաթողիկոսին։Իսկ որ անելանելի վիճակ է։Աբգարը կարծում է, որ ամենայն մի չնչին ընդդիմադրություն կարող է կրկնապատիկ վատ հետևանքներ ունենալ։Լուրջ խոսակցությունից հետո բանը հանաքի անցավ ու նա պատմեց մի քանի անեկդոտներ Մակարի կյանքից, որոնք պարզ կերպով ցույց են տալիս, թե որպիսի ճահճային արարած է մեր նոր հոգևոր պետը։Երիտասարդները այստեղ քնած են, եկել են գավառական ուսուցիչներ, ուսանողներ,Դավիթ Տեր, մեր և այլև, բայց դու գիտես, որ ես դրանց հետ հարաբերություն չունեմ, ոչինչ չեմ կարող գրել։Իմ դրությունս շատ քիշ է փոխվել, Աբգարից «Օր. Լիզայի» համար ստաց ել եմ 40 ռ., էլի պիտի ստանամ, բացի այդ տպվել են երկու մեծ հոդվածներ., որոնք դեռ կշարունակվեն մի քանի համարներում։ որա համար էլ բավական պիտի ստանամ: Վաղը ես ուզում եմ Աբգարի հետ պայման կապել, շատերն են խորհուրդ տալիս։ Պաշտոնս շատ է ուշանում, Բաքվի բանկը բացվելու է դեռ սեպտեմբերի վերջին, Երբ բացվեց, այստեղից մեկին կփոխադրեն այնտեղ ու ինձ կնստացնեն նրա տեղը։ Գոնե երեկ Թավադյանը այդպես էր հավատացնում։Առայժմ զբաղված եմ տնտեսական հոդվածներով, հարկավոր է մի քիչ կենդանություն տալ «Արձագանքին»:Աբգարը ժողովրդական ուղղության շատ էլ համակիր չէ, բայց ես ստիպված եմ տպվող հոդվածիս մեջ այդ ուղղությունը մտցնել և այսօր ստացա իրավունք:Կխոսեմ մշակների մասին և այյն։Առայժմ նավթն է մեջտեղ։

Այսօր Սանդրիկից ստացա երրորդ նամակ. Բաքու գալուց հետո, Շուտ֊շուտ է գրում, նա էլ շատ է ձանձրացել ուզում է թքի և Թիֆլիզ գա, Չգիտեմ ինչ խորհուրդ տամ, այ-