Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/624

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

8 հուլիսի 1887 թ., Թիֆլիս,

Սիրելի Ներսես

Մատիտով գրած նամակդ, տոմսի հետ, ստացա, Շնորհակալ եմ։ Քո գնալու մյուս օրը Սանդրիկից ստացա մի բաց նամակ:Նա գրում է, թե առայժմ ոչինչ հայտնի չէ ստույգ հորս մասին և գրել է Ղուբա յուր մի ծանոթին, ճիշտ տեղեկություն իմանալու։ Մի ուրիշ բաց նամակ էլ այսօր ստացա, որով հայտնում է, թե, Գրիշ Չամչյանի ասելով, ողջ և առողջ յուր գործին է և ութ օր առաջ, այսինքն՝ հուլիսի 28 — 30-ին,ճատտի Կատարի եղբայրը տեսել է ասում է, որ «լավ է, յուր գործին է գլուխը քաշ»։ Չգիտեմ, հավատալ, թե ոչ, բայց ես ինձ արդեն զգում եմ մի նոր հարված ստացած։ Մինչև այժմ բաջիի ուրվականն էր հալածում, այժմ հորս ուրվականն է կենդանի կանգնում առջևիս երեկոները, երբ ես միայնակ պարապում եմ։ Գիտես, Ներսես, գաղտնիք մնա, ես զգում եմ, որ երևակայությունս վնասվել է բաջիի մահից հետո։ Ինչ կերպ ասես նա պատկեր անում է ինձ, իսկ այժմ՝ հայրս... Դա ավելի սարսափելի պատկեր է։ Երևակայիր, թևքերը երկար արխալուղը հագին, մազոտ կուրծքը բաց, նիհար պարանոցի ոսկորները ցցված և խավար ստվերներ ձգած նիհար ուսերի խորշերի վերա։ Երկար ոտներով:Նա դիմում է, կարծես, ինձ և յուր ոսկորոտ եղեգնանման մատներով ուղում է կոկորդիցս բռնել։ Այսպես եմ երևակայում նրան և այդպես է նա միշտ, քո գնալուց հետո, պատկերանում երազներիս մեջ։ Ես ուզում եմ ազատվել այդ երևակայությունից, մոռանալ, բայց չեմ կարողանում։ Այժմ գիշերները երկար նստել չեմ կարողանում, ամեն մի րոպե ետ եմ նայում։ Ինչ անեմ, կարող է մարգ յուր մտքերից փախչիել։ Երբեմն, որպեսզի ցույց տամ, թե ես չեմ երկչում, կամենում եմ երգել, գոռալ... Բայց այդ էլ մի տեսակ խղճի խայթոց է պատճառում ինձ։ Սարսափելի է, երբ մարդու թշնամիդ յուր մեջն է, անբաժան։ Ես կարծում եմ, որ ֆիզիկապես հիվանդ եմ, ուրիշ ոչինչ։ Երևակայիր, թե որքան կարևոր է ինձ համար քո ներկայությունը։ Աստված մեզ մի հատկություն է ավել, դժբախ-