Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/631

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
17 դեկտ.1887թ., Թիֆլիզ

Սիրելի Ներսես

Շտապում եմ պատասխանեք նամակիդ։Տոմսադիր գմվար լուծելի է, Կանգիտաների թիվը շատ է, իսկ ժամանակը քիչ:Այժմ նա Քութայիս է թե Բաթում, չգիտեմ:Ագարից խնդրել ամաչում եմ, վերջին անգամ էլ, ես նկատեցի:Որ նա դժվարությամբ տվեց:Հետևաբար հուսալ չի կարելի.և քեզ մնում է ծախսի մեջ ընկնել:

Երեխայոց կնունքը հետաձգում ենք Վանյայի գալստյան,հունվարի սկղբներին նա այստեղ կլինի։

«Խաս֊Փուշը» վերջացրինք, պիտի տանք Աբգարին, բայց սրա հայրն էլ մեկել որը մեռել է, գլուխը խառն է։Թաղումը կլինի վաղը չէ մյուս օրր, շաբաթ։

Կարդացի Վերմիշյանի (մեծի) վեպիկր, բավական հաջող է, իսկ «Жертва времени» դրաման ինձ դուր չեկավ։Անբնական դրամատիզմով լիքն է, տիպերի դրդիչ զգացմունքներր որոշ չեն, ամբողջ դրաման տոգորված է ռուսական խառնաշփոթությամբ։Հերոսները երբեմն ամենատրագիկական րոպեներում կոմիկական ձևեր են ընդունում։Այն անգամ պատահելիս Վանյան ինձ հարցնում է. «Ну что нового», այսինքրն՝ ինչ կարծիք։Քայց ես դեռ ամբողջովին չեմ ասել դրամայի մասին իմ կարծիքը։Իսկ վեպիկը գովել եմ և խրախուսել։Շնորհքունի։ Բարևիր ամենեցուն։

Քեզ սիրող Աղ. Մովսիսյան

Հ. Գ.— Նինոն այժմ բոլորովին առողջ է։Մրսել էր։Գեորգին է հիվանդ պառկած, սակայն նա էլ առողջանում է։

Նույնը