Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/651

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ստանալու օրիցս՝ մինչև այժմ և հավիտյան ոգևորել և պիտի ոգևորե ինձ։


Կմնար իմ մեջ մարդկություն, եթե ես Ձեզ և Ձեր նմանների հետ վայրկյան անգամ արհամարհանոք վարվեի։ Ոչ, բարեհաճեցեք, խնդրեմ, Ձեր աննպաստ կարծիքը իմ մասին փոխել և ավելի լավ կարծիք ունենալ։


Ձեզ անկեղծ հոգով հարգոդ և Ձեր ոգևորիչ գրչի ներշրընչած զգացմունքներով միշտ տոգորված Շիրվանզագեի մասին։

27 հոկտեմրերի 1888 թ.


Մեծարգո պարոն Պատկանյան


Հազիվ դուք ինձ մի բան պատվիրեցիք, այն էլ չի հաջողվում կատարել։ Երեք օր է բոլոր գրավաճառանոցները թափառում եմ և ոչ մի տեղ չեմ գտնում Ղորղանյանի բայաթին։ Հորինողի մոտ նույնպես մարդ էի ուղարկել և ասել էր, թե սպառված է։ Մնում է ինձ աշխատել, որ մի որևէ մասնավորտան մեջ ձեռք բերեմ, եթե հաջողեցի, անմիջապես կուղարկեմ։ Վեհափառի մասին այսքանը ինձ հայտնի է, որ նա, ինչպես հավատացնում են, Սաքվից ուղղակի գնալու է էջմիածին, նախապես մտնելով Գանձակ։ Թիֆլիզ չէ գալու, և գուցե մինչև իմ նամակը Ձեզ հասնելը, նա արդեն էջմիածնում կլինի։


ԱբԳար Արտեմիչ բարևում է Ձեզ։ Ձեր նվերները ստացած են թե նվերների գեղեցկությունից և թե մանավանդ նվիրողի գովելի զգացմունքից։ Աբգար Արտ. ասում էր, որ Վեհափառը կամենում էր թույլտվություն խնդրել Ձեզանից, որ դուք այդ նվերները թողնեք նորան զարդարել յուր առանձնա սենյակը։ Անշուշտ լրագրներից իմացած կլինիք, որ այստեղ գեկ. 22-ին տոնելոՒ են Ձեր սիրեցյալ ՍունդոՒկյանցի 25-ամյա հոբելյանը։ Ամսույս 23-ին մենք, նորա տաղանդի երկեր պագուներս, այցելեցինք նորան և շնորհավորեցինք։ Երեկ մեր գրականության ալեզարդ նահապետը, ինչպես դուք անվանե-