Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/663

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մատաչափ:Ավելի համեստ են արտասահմանի ուսանողները,որոնք 100 անգամ ավելի են տեսել, քան Ռուսաստանի ուսանողները....

Թատրոնի մասին շատ բաներ կարող էի գրել, բայց չարժե... խոսենք ուրիշ բաների մասին:

Ես «Մշակին» շնորհավորեցի «Հորիզոնում», բայց պատվավոր հրավերը հանձնաժողովի թողի անպատասխան—ոչ երեկուշթին գնացի, ոչ ճաշին, Շնորհավորեցի, որովհետև ինչ էլ որ լինի մենք ամենքս «Մշակով» ենք սկսել մեր գործունեությունը և չենք կարող հերքել, որ այգ լրագիրը որոշ ծառայություններ մատուցել է ազգին:Բայց արի տես, որ մեր հասարակության մի մասի համար իմ հասարակ էտիկական քայլը համարվում է մի տեսակ հանցանք իմ կողմից։ Սակայն շարժե խոսել, ես վաղուց եմ դադարել հաշվի առնել հայ հասարակական կարծիքը։

Հոբելյանը անցավ բավական անգույն։ Երևակայիր, ասում են այդ իբրև թե գրական տոնին ոչ մի հայ գրող ներկա չի եղել:Օտարների էլ մասնակցությունը թույլ է եղել։ Առհասարակ անշուք է եղել.Թեև «Մշակը» ըստ իր սովորության շատ է թմբկահարում..«Համազգային», «չտեսնված» և այլն,և այլն։

Լեոն չափազանց կրքոտ վերաբերվեց «Մշակի» հոբելյանին և այդ ինձ դուր չեկավ։

Ведь чья бы корова ни молчала, его бы молчала...

Բոլոր հայ գրողները ունին իրավունք դժգոհ լինելու «Մշակից», որովհետև ում չի հալածել այդ լրագիրը զանազան մալումյանների լկտի բերանով, բացի Լեոից։ Այս էլ թողնենք։ Հին ցավեր են։

Ես բարոյապես տանջվում եմ այս շրջանում։Թիֆլիսը խեղդում է ինձ և ես ձգտում եմ դուրս գալ, փախչել այս խեղդուկ մթնոլորտից։ Ահարոնյանցը փախավ, լավ արավ իր համար, թեև նրա փախուստը խայտառակ մի բան եղավ իր համար։ Կարդացի «Գարունի» մեջ Խանզադյանի քննադատությունը նրա մասին։Բավական կոռեկտ է դրված։ Շատ բաներ ճիշտ են, շատ դատողություններ էլ առհասարակ գրականության մասին անվի-