Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/670

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աջող չի մշակված, հին է, ծամծմած հազար անգամ։ Պ. Ծատուրյանի ոտանավորները ջրալի են, աստվածային կրակ չկա նրանը մեջ։ Եթե ռուսահայ երիտասարդ բանաստեղծների մեջ կա մեկը, որ գիտե քիչ թե շատ զգացմունքով ոտանավորներ գրել — դա Հովհաննես Թումանյանն է։ Ինչո՛ւ նրան չեք դիմում։ նրա հասցեն «Տարազի» խմբագրատունն է։ Սվաճյանի «Մահվան արհավիրքը» ոչինչ չասաց իմ ուղեղին ու սրտին։ Դա մի de՜cadence գրված է։ Թարգմանությունները լավ են, ընտրությունները աջող։ Սվաճյանի մյուս կտորները լավ են։ Լ․ Բաշալյան զուրկ չէ շնորհքից, գի տե հետաքրքրել։ Ձեր «ճոքոնտան» սիրուն է դրված։ Մնացյալը դեռ չեմ կարդացել։ Սպասում եմ 3-րդ թվին, որ ռուսահայերին մի որոշ գաղափար տամ «Անահիտի» մասին։ Այդ թիվը ստանալուց հետո կպատրաստեմ մի ընդարձակ հոդված կամ «Մուրճի», կամ «Տարազի» համար, մի ուրիշն էլ ռուսերեն որևէ թերթի հարմար։ Բայց այժմյանից պարտք եմ համարում ասել, որ ինձ դուր չեկավ «Անահիտի» նկատելի կերպով թեքվիլը դեպի «մշակականներշ»։ ճշմարիտ է պարզ արտահայտված չէ այս համակրությունը, բայց տողամեջ կարդացվում է, նույնիսկ գրական անունն երի դասավորությունը մշակական է։ Ով է Լեոն — մի բթամիտ, որի կարծիքը Մուրացանի կարծիքից առաջ եք տեղավորել։ Ցավում եմ, որ երիտասարդ հայ գրողների միջից իսպառ չի ջնջվել այդ նախապաշարումը։ Տաղանդավոր Արծրունին թողել է յուր «Մշակը» մի խումբ անշնորհք ու բթամիտ խծբծողների ձեռքում, որոնք այսօր բոլորովին գցել են «Մշակի» անունը։ Ցավում եմ, որ ծանոթ չեք ռուսահայ դրական շրջաններին, դուք կտեսնեիք, որ բոլոր ռուսահայ գրողները (խոսքս շնորհք ունեցողների մասին է) այսօր դրականոլթյուն և «Մշակ» երկու անհաշտ հակառակորդներ են համարում, որ մեկը ջնջում է մյուսին։ Այս սխալները մի կողմ թողած «Անահիտը» մի ուրախալի երևույթ է։ Եվ ես կը խոսեմ հոդվածիս մեջ այս ուղղությամբ, միայն կփ ափ ադեի, որ գոնե Դուք հեռու լինեիք հնացած գրականական նախապաշարումներից, որ մա մուզի գոոծիչների անունները (դիցուք հենց Արծրունի կխաոնեիք զուտ գրականական գործիչների անուն