}Ինչ լավ կըլլար, եթե օր մը միասին էրթայինք պ. Մակերին և անոքովը թարգմանութենդ քանի մը էջ կարդայիր դրամատիկ սիրուն ձայնով:
Սիրայիր բարևներով
Քո Շիրվան
14 հուլիսի 1910, հինգշաբթի
Սիրելի բարեկամս
Չես կարող երևակայել որքան բավում եմ, որ չկարողացա մի անգամ ևս գալ քո տեսակցությանը։ Այս օրերս այնքան էի զբաղված, որ հոգնածությունից գիշերները քնել չէր կարողանում։ Վաղը թողնում եմ Փարիզը, երբևէ նորից վերադառնալու հուսով։ Չնայելով, որ Փարիզը շատ էլ բարեհամբույր չգանվեց իմ վերաբերմամբ, առողջ որդուս հիվանդացնելով և իմ սիրտը ձգելով դառը կսկիծ, հեռանում եմ այստեղից տանելով հետս ամենաքաղցր տպավորություններ իմ բարեկամներից։ Եվ այդ բարեկամների մեջ առաջին տեղը բռնում եք պ. Մանթաշյան և դու, յուրաքանչյուրդ ձեր անձնական առանձնահատկությունների համեմատ։ Երջանիկ եմ համարում ինձ, որ ունիմ քեզի պես մի բարեկամ, մանավանդ երջանիկ, որ ես հոռետես եմ և չունեմ ուրիշ անկեղծ բարեկամներ։ Ինչո՞ւ տկար ևս, սիրելի բարեկամ, ինչո՞ւ ճակատագիրն անողոք եղավ իմ վերաբերմամբ, չվերապահելով ինձ հրաժեշտի դառն րոպեն գինու բաժակում քաղցրացնելու երջանկությունը։
Ամուր կաց, ազնիվ բարեկամս, և մի վհատիր։ Հիվանդությունդ կանցնի, կկազդուրվիս և նորեն ազգային ասպարեզում կդառնաս մեր սիրելի ամենաեռանդուն գործիչը։ Լսել եմ, որ մի քանի ազնիվ հայեր զգայուն են դեպի քո վիճակը։ Փառք և պատիվ նրանց, Հայտնիր իմ երախտագիտությունը այդ ազնիվ հայերին:
Չեմ ասում մնաս բարև, ազնիվ բարեկամ, այլ ցտեսություն։