Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/692

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կլինի մեր գաղութային հանդեսների մեջ լավագույնը գրական և գեղարվեստական տեսակետից։Այս մասին ասելիք չունիմ:Կկամենայի միայն կանգ առնել քաղաքական ուղղության վրա:Դու շատ լավ ես արել, որ որոշել ես տեղ չտալ Խորհրդային կառավարության հակառակորդ գրիչներին։Դա մի խելացի որոշում է, որ նախ և առաջ պատվաբեր է քո անվանն ու կոչմանը։ Այն, ինչ որ այս երեք տարվա ընթացքում տեսել և ուսումնասիրել եմ այստեղ, ամրապնդել են իմ այն համոզմունքը, որ հայ ժողովրդի փրկության միակ ուղին խորհրդայինն է, և չարաչար սխալվում են նրանք, որոնք ունեն որևէ առարկություն դրա դեմ։Ոչ մի պետություն չէր կարող անել և չի արել հայ ժողովրդին այն բարիքը, որ արել է և անում է Խորհրդային Միությունը։Անհնարին և աներևակայելի է ազգային խնդրի մի այլ որոշում, քան այն ձևը, որով մոտեցել են այդ խնդրին բոլշևիկները։Չլինեին այդ մադիկ այսօր Կովկասի սահմաններում պիտի տիրեր միջազգային մի սոսկալի պայքար, որի հետևանքը հայ ժողովրդի վերջնական կործանումն էր լինելու։Իր կույր քաղաքականությամբ դաշնակցությունը ուղղակի դեպի այդ կործանումն էր առաջնորդում հայ ժողովրդի մնացորդը, և այսօր ես սոսկումով ու զզվանքով եմ հիշում այն մղձավանջային օրերը, երբ այդ ապաբախտ ժողովրդի վիճակը խղճավաճառ վրացյանների, ջամալյանների և խատիսյանների ձեռներումն էր։


Սիրելիս, Խորհրդային Հայաստանը վերաշինվում է երազային արագությամբ։ Հազարավոր փաստերից մի նմուշ։Սրանից 27 ամիս առաջ ահավոր երկրաշարժր հիմնիվեր կործանեց 50 հազար բնակչություն ունեցող Լենինականը։ Կառավարության առաջարկությամբ երկրաշարժի երկրորդ օրը գնացի երկրաշարժի վայրերը և տեսա քաղաքի և երեսուն գյուղերի ավերները և իմ տպավորությունները գրեցի «Խորհ.Հայաստան» լրագրում։ Այն ժամանակ ես երևակայել չէի կարող, թե երբևիցե կյանքը նորեն պիտի վերականգնի այդ վայրերում։Եվ ահա այսօր նա վերականգնել է։Երկու տարվա ընթացքում կատարվել է տասնյակ տարիների գործ։ Լենինականն այսօր անճանաչելի է նախկինի համեմատությամբ։Նա ոչ միայն վերաշինվել է, այլև վերափոխվել։Դա այլևս նախ-