Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/695

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նրան։ Ես նրան ասացի՝ «Գլուխդ քարերին պիտի տաս» և ահա գուշակությունս կատարվում է։


Բարևներս բարեկամուհուդ (անունը մոռացել եմ)։և մեր բարեկամներին։

Միշտ բարեկամական զգացումներով
Քույդ Շիրվան


Հ. Գ. Ուրախ կլինեի քեզնից երկտող մը ստանալ։ Հաացես. 5 դեկտ. 1929 թ., Թիֆլիս» Սիրելի Արշակ Երևանում երեք ամիս անընդհատ աշխատելուց հետո մի քանի օրով վերադարձել եմ Թիֆլիս մի փոքր հանգստանալու։

Նվիրում եմ քեզ ազատ ժամերիցս մեկը։«Անահիտը» կանոնավոր ստանում եմ և բարեխղճաբար կարդում, հարկավ ոչ ամբողջը, այլ մեծ մասը նյութերի։Առանձնապես հետաքրքրորմ են ինձ պատմական բաժինը և քո անթառամ գրչից ելածները։ Գեղարվեստական բաժնի ինքնուրույն մասը թույլ է, և դա հասկանալի է, քանի որ գաղութահայության մեջ չկան բավականաչափ գեղարվեստական գրողներ, որ բավարարեին մի քանի գրական-գեղարվեստական հանդեսներ։ Բայց և այնպես, կարծում եմ, որ, սկսված ուղղությամբ շարունակվելով «Անահիտը» վերջ ի վերջո կգրավե առանձնահատուկ ու պատվավոր տեղ արդի հայ գրականության մեջ։ Անձամբ ես կցանկայի նրա մեջ ավելի մեծ տեղ տրվեր կլասիկ գրականության թարգմանությունների, «Պրոմիթեոս շղթայվածի» նման։ Ինձ դուր չեկավ, որ դու, հակառակ քո խոստման տեղ չտալ Խորհրդային Հայաստանի թշնամիների դրություններին, առաջին համարում իսկ տեղավորել ես Կոստան Զարյանի վայրիվերո խորհրդածությունները։

Գալով հանդեսիդ արտաքինին—բավական գեղեցիկ է, ինչ