Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/703

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մինչև վերջին տարիները ընթերցող լայն հասարակությանն անհայտ էր Շիրվանզադեի ստեղծագործական աշխատանքի մի ամրողջ մեծ բնագավառը տեսական-քննադատական ժառանգությունը։Ընթերցողին գրեթե անծանոթ էր այն եռանդուն պայքարը, որ մղել է Շիրվանզադեն արվեստի և գրականության բնագավառում ռեալիզմի զարգացման համար:Դժվար Միք.Նալբանդյանից հետո ցույց տալ մի հայ գրող, որն այնքան ջերմորեն, ստեղծագործական կրքով ու հետևողականությամբ, պրոֆեսիոնալ հմտությամբ ու սկզբունքայնությամբ զբաղված [ինի տեսության ու քննադատության հարցերով, որքան Շիրվանզագեն։Լայն է գրողի տեսական-քննադատական հայացքների ընդգրկման շրջանակը:Նա քննել է գրականության և երաժշտության, թատրոնի և նկարչության, ճարտարապետության ու քանդակագործության հարցերը, օգտագործելով հայկական, ռուսական և եվրոպական կուլտուրայի հարուստ փորձը։Բազմաթիվ հոդվածներ ցույց են տալիս, որ Շիրվանզագեն եղել է ոչ միայն քննադատական ռեալիզմի խոշոր դեմք ստեղծագործական պրակտիկայում, այլև նրա առաջամարտիկը տեսության և քննադատության բնագավառում, նրա սկզրունքների հետևողական պաշտպանը։Շիրվտնզադեի գրական-քննադատական և արվեստագիտական հոդվածները որոշակիորեն ցույց են տալիս, որ քննադատական ռեալիզմի սկզբունքների պաշտպանությունը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ունեցել է դեմոկրատական բովանդակություն, ուղղված լինելով բուրժուական էսթետիկայի և բուրժուական գրական ուղղությունների դեմ։Շիրվանզադեի տեսական -քննադատական սկզբունքների էսթետիկական հայացքների վրա ակներև է ռուս և հայ դեմոկրատական դրական մտքի խոր ազդեցությունը:

Անտարակույս, Շիրվանզադեի հոդվածներն ունեն նաև ստվերներ, տրոնք պայմանավորված են հեղինակի աշխարհայացքի և հենց քննադատական ռեալիզմի հայտնի սահմանափակություններով, Շիրվանզադեն անո-