Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/717

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որոնք շատ արժեքավոր են, հայտնի են դարձել միայն վերջերս, նշանավոր գրականագետի հարուստ արխիվի ուսումնասիրության Ժամանակ։Եվ թեև նյութերը դեռ մշակված չեն, թանգարանի ղեկավարությունր ամենայն սիրով ընդառաջեց Հայաստանի պետական հրատարակչությանը, նրան տրամադրելով բոլոր նամակները, որոնց ընտիր մասն, ահա, ներկայացվում է ընթերցողին։

Նամակները ուշագրավ նյութ են տալիս գրողի ստեղծագործական ու մտավոր աճը և գրական-հասարակական կապերը ավելի ամբողջական ու բազմակողմանի պատկերացնելու համար։