Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մի խոսքով, պ․ Մալխասյանը մանրամասն քննությունից հետո գալիս է այն տխուր եզրակացության, որ պ. Աբիսողոմ Հովհաննիսյանի բառարանը մի գրականական թյուրիմացություն է, որ այսպես թե այնպես պետք է ասպարեզից դուրս հանվի։

Այս բառարանը, ասում է քննադատը, բազմատեսակ թերություններով և աններելի սխալներով լի լինելով՝ մեծամեծ վնասներ կարող է բերել անհմուտներին (համրակներին և աշակերտներին), ուստի և պետք է արգելվի նորա գործածությունն ուսումնարաններում ( ևբ. 160)։

Ի վերջո, քննադատը առաջարկում է այդ անհաջող բառարանի վրա նայել իբրև մի անմշակ նյութի, բառերի մթերանոցի, որ կարող է օգտակար լինել միմիայն՝

Բանիբուն մարդ որ ռուս-հայերեն բառարան կազմելու համար, նույնպես և նորա, որոնք թե ռուսերեն և թե հայերեն լեզուները բավականաչափ գիտեն, և եթե որևէ ռուսերեն բառ հայերեն թարգմանելու դժվարության հանդիպեն, բաց անելով այս գիրքը՝ կգտնեն մի շարք հայերեն բառեր, որոնցից կընարեն իրենք պետք եղած բառը (եր. 1Տ0)։

Սաղսափելի՜ դատավճիռ մի աշխատության համար, որի վրա մի մարդ գործ է դրել երկար տարիներ յուր ֆիզիկական և մտավոր ուժերը։ Բայց ավելի ցավալի է հայ լեզվի հառաջադիմության նախանձախնդիր մարդկանց համար, որոնքէ ինչպես երևում է, դեռ երկար պիտի սպասեն, մինչև որ մի ռուսահայ Նորայր կամ Կոյլավյան երևան դա։

․․․Մի քանի խոսք ևս «Արաքս»-ի բանաստեղծությունների մասին։ Վաղուց նկատված է, որ ամեն ոտանավոր բանաստեղծություն շէ, ինչպես և ամեն ձիապան՝ Շեքսպիր։ Վանկերի միաչափությունը, հանդերի հարմարությունը և բասերի փքունությունը դեռ բավական չեն բան ստեղծելու կամ բանաստեղծելու համար, եթե չկա ներքին կայծ։ «Արաքս»֊ի ոտանավորներից և ոչ մեկը չի կրում յուր վրա բանաստեղծության դրոշմ։ Արվեստական կերպով շարադրված տողեր են, որոնց հեղինակները, ըստ երևույթին, շատ են աշխատել, շատ են քրտինք թափել, դրել ու ջնջել, որպեսզի մի բան ստեղծեն