Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ նրանց ոտի փոշիին չեմ հասնիլ ես։ Ինչո՞ւ. որովհետև անունը մարդուս փորը չի կշտացնում։

Միանգամայն համոզված, որ յուր ասածը զուտ ճշմարտություն է, Սադափյանը թիկն տվեց բազկաթոռին և յուր հայացքը ձգեց առաստաղին։ Մի քանի վայրկյանից հետո նա ավելացրեց.

— Բшյց թող ինչ ուզում է անի, ես իրավունք չունիմ այսուհետև նրա վրա։ Ես իմ պարտքս կատարեցի, պահեցի, մեծացրի, ուսում տվեցի, հիմա ազատ է։ Թող գնա, որտեղ ուզում է, թեկուզ քրոջն էլ տանի, ինչպես ասում էլ է, որ պիտի տանի հետը։

— Քրո՞ջը, օրիորդ Մարիամի՞ն,— գոչեց Հալաբյանր, չկարողանալով զսպել յուր զարմանքը և հետաքրքրությունը։

— Հապա՛,— պատասխանեց Սադափյանր, քմծիծաղ տալով, — իբր թե ստացած կրթությունը պակաս է։ Ասացեք, խնդրեմ, մեր ժամանակի օրիորդին ավելի ի՞նչ է հարկավոր, գիմնազիայում ուսումը ավարտել է, ֆրանսերեն գիտե, պարել, պիանինո ածել, մինչև անգամ երգել գիտե։ Խոմ չի՞ կարող գնալ ադվոկատ կամ ինժեներ դառնալ։ Բժի՞շկ պիտի դաոնա... ատելով ատում եմ բժիշկ կանանց։ Նրանք կանայք չեն, նրանք կես-տղամարդ են... էէ, խոսքով եղա ու ուշացա, — ավելացրեց նա հանկարծ, ժամացույցին նայելով, — մեկին կես է մնում։ Ներեցեք, պարոն Միքայել, ես մինչև ճաշ մի քանի տեղեր ունիմ գնալու։

Եվ նա բազմազբաղ մարդու դեմքով ոտքի կանգնեց ասելով.

— Ուրեմն հույս ունենա՞մ փողերի մասին։

— Համարեցեք, որ ձեր գրպանումն են,— միամտացրեց Հալաբյանը,— վաղը ուղարկեցեք ձեր գործակատարին, որ ստանա։

— Հա՛, կիրակի օրը կսպասեմ ձեզ ճաշին,— ասաց Սադափյանր,— կինս այսօր ասաց, որ երեկ ձեզ ժողովարանում տեսել է ու հանդիմանել։ Իրավունք ունի, պարոն Միքայել, շատ ուշ-ուշ եք գալիս մեր կողմերը։ Բարեկամությունը այդպես չի լինիլ, մի փոքր էլ մեզ վրա ուշադրություն դարձրեք։ Կիրակի օրը անպատճառ մեր տանն եք, խոսք տալի՞ս եք: