Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/589

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Զանգակը հնչեց երրորդ անգամ։ Փոքրիկ լուսամուտներից մեկում երևաց Դիմաքսյանի գլուխը, մյուսում Բարաթյանի գլուխն ու կուրծքը։

— Վաղը չէ մյուս օր անպատճառ,— գոչեց Դիմաքսյանը, գդակը վերցնելով վերջին բարևը տալու Մսերյանին։

— Ո՛չ, հենց վաղն ևեթ,— պատասխանեց իդեալիստը,— հենց վաղն ևեթ, ես և Սիրականը…

Այո՛, տալով վերջին բարևը յուր ընկերոջ, նա նույն վայրկյանին մտքում վճռեց այլևս ոչ մի ավելորդ օր չսպասել և հենց վաղն ուղևորվել այնտեղ, ուր նա հույս ուներ օգտավետ մարդ դառնալու…

Գնացքը շարժվեց, կառքերը միմյանց հետևից դղրդալով անցան Մսերյանի առջևով։ Միևնույն կառքի մեջ անցան նրա երկու ընկերները, որոնցից մեկը տանում էր նրա խորին սերը, հարգանքը, մյուսը՝ նրա արհամարհանքը և ատելությունը…