Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հիշում եմ,— պատասխանեց Գևորգը, նույնպես բարձրանալով տեղից։

— Հիշո՞ւմ ես, երբ մենք նստած թեյ էինք խմում, մեր առջևով անցավ մի առողջ զույգ, որին ես բարևեցի։

— Այն գեղեցիկ կինն և այն բարձրահասակ տղամարդը,— հարցրեց Գևորգը հետաքրքրվելով։

— Գեղեցիկ կինը Լիզան էր, բարձրահասակը տղամարդը — մռայլ Սեթյանը։

— Ուրե՞մն... —

Պսակվել են վաղուց։

— Բայց ի՛նչպես են ապրում։

— Չգիտեմ, միայն համոզված եմ, որ Սեթյանն այժմ էլ լռում է և Լիզայի տասը հարցին մի պատասխան լի տալիս։ Տասը հարցին մի պատասխան լի տալիս և յուր գլուխն ու սիրտը չի պարզում նրան, ինչպես ես արեցի հիմարաբար։ — Տասին մեկ պատասխան չի տալիս,— կրկնեց Գևորգը։

— Տասին մեկ։

— Ուրիշ ոչինչ։

— Ուրիշ ոչինչ։ Բարի գիշեր, արդեն տասներկու ժամն է։ 

— Սպասիր, իսկ Եվգե՞նյան, լպստա՞ծը, Մարտին Բուղդա՞նիչը,— հարցրեց իրարու հետևից Գևորգը։

— Ну, դա հետաքրքիր չէ։ Բարի գիշեր, քունս տանում է։ Արզաս Պետրովիչը հեռացավ, Գևորգը մնաց մենակ։

— Ողորմելի մարդ,— ասաց նա,— միայն մի փորձով կնոջ վրա այդպիսի գաղափար է կազմել։ Այնուհետև նա մի քանի վայրկյան ընկավ մտածման մեջ և հետո, ձեռը ճակատին խփելով, ավելացրեց.

— Բայց արժե մտածել Լիզայի փիլիսոփայության մասին։

1884 թ., Թիֆլիս