Այս էջը հաստատված է
էին հոգեկան կսկիծից։ Դեմքն արտահայտում էր խելագար կատաղություն։ Նա նմանվում էր այդ դրության մեջ մի կատաղի և հուսահատված առյուծի, որ պատրաստվում էր հարձակվել յուր թշնամու վրա։
Մի վայրկյան նա այդ անշարժության մեջ մնաց։ Իվան Գրիգորիչը կես բարկացած և կես երկյուղալի դեմքով շվարած նայում էր նրա վրա։
Հանկարծ Մեհրաբը կայծակի արագությամբ վեր թռավ տեղից...
— Հա... ճշմարիտ է ասում աղան, պետք է նրա հրամանը կատարել, պետք է օգնել, ես պարտավոր եմ աշխատել։
Նա կամեցավ առաջ շարժվել, բայց ծունկերը չհնազանդվեցին, գլուխը ծանրություն արավ, և նրա վիթխարի մարմինը կայծակահարի նման անշնչացած թավալվեց Իվան Գրիգորիչի ոտների առաջ, յուր եղբոր սևացած դիակի վրա։
— Գործարանս, գործարանս... աստված սիրեք, տունս քանդվեց։
Բաքու, 1883 թ. մարտ։