Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անտանելի՜ է, հեշտ է ասել, թե կյանքն անտանելի է, բայց զգա՞լ այդ անտանելիությունը, օօ՛օ՛... Մուրացկանի, անդամալույծի դառն, դժնդակ կյանքի հարվածն երի ներքո թշվառացած արարածների ողբալի դրությունը կարող է հասկանալի լինել ամենի համար։ Բայց թե որքան ծանր է այս դրությունը, որքան վշտալի է — այս զգալի է միմիայն իրան, միմիայն թշվառին։ Ամենազորեղ երևակայությունը, ամենագգայուն սիրտ ունեցող մարդն անգամ չի կարող զգալ ուրիշի թշվառությունների տասներորդ մասը։ Ո՞վ կարող է զգալ իմ դրությունը, բացի ինձանից։— Ո՛չ ոք։ Ինչպես կարող եմ ես հասկացնել ուրիշներին այն, ինչ որ ես եմ զգում։ Ոչ մի կերպ, դա անհնարին է։

Քամալյանը կրկին թաղվեց մտածողության մեջ։ Անցան մի քանի րոպեներ և կրկին սկսեց խոսել բարձր ձայնով։

— Այո՛, անտանելի է կյանքը, այս աշխարհում ինձ համար տեղ չկա։ Անօգուտ եմ եղել մինչև օրս... անօգուտ եմ այժմ... անօգուտ կլինի և՛ իմ ապագան։ Անօգուտ ինձ համար, վնասակար ուրիշների համար։ Եվ ով կարող է ասել, որ ես հասարակության ավելորդ անդամ չեմ։ Ա՜խ, կյանքի բեմի վրա ես դեր չունիմ։ Իսկ մի մարդ, որ դեր չունի, նա պիտի հեռանա բեմից, որպեսզի չխանգարի խաղացողներին։ Այդ պարզ է, և ոչ ոք չի կարող հակառակել։ Ի՞նչ միտք ունի, ուրեմն, իմ գոյությունը:— Ոչինչ։ Չկա մի բան, որի հետ կապված լիներ իմ կյանքը։ Ես ավելորդ մարմին եմ, որ սխալմամբ ընկել եմ այս աշխարհ։ Ես իսկի մարմին էլ չեմ... թափանցելի օդ... Այդ էլ չեմ... օդը օգտավետ է... Բաս ի՛նչ եմ... «ոչինչ»։ Ախալվում են ֆիզիկոսները, ասելով թե աշխարհում «ոչինչ» ասված բան չկա։ Ի՞նչպես թե չկա բաս ես ի՛նչ եմ։ Սխալվում են. երևի, նրանք ինձ չեն ճանաչում, ապա թող ինձ իրանց գիտնական հետազոտության ենթարկեն, այն ժամանակ կտեսնեն, թե ինչպես կոչնչանա իրանց թեորիան։ 

Դրսում սաստիկ ձյուն էր գալիս։ Քամալյանը բարձրացավ տեղից և, պատուհանի վարագույրը մի կողմ ծալելով, սկսեց նայել դեպի փողոց։ Երկար ժամանակ նա անշարժ մթության մեջ նայում էր քրտնած ապակիների միջով ձյունալի մթնոլորտին։ Հանկարծ նա, կարծես մի բան մտաբերելով, աջ