Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կատարել։ Բայց որքա՛ն թաՆկ է նստում նրան այդ համառ լռությունը։ Սմբատը նկատում էր, որ անքուն գիշերները և անխոս մտատանջությունը օրից-օր մաշում են մորը և օրից—օր փութացնում նրա ծերությունը։ Այդ ավելի անտանելի էր նրա համար, քան եթե հանդիպեր մոր կողմից բուռն և բացարձակ հանդիմանության։

Նա փոխեց յուր վարմունքը, սկսեց երեկոները տանը անցկացնել, աշխատելով զվարճացնել մորն առաջվա պես։ Այդ ևս չօգնեց։

Մի օր նա տուն եկավ սաստիկ վրդովված և գույնը թռած: Հռիփսիմեն դողդողալով, ձեռները ծոցին դրեց, գլուխը թեքեց դեպի ուսը, կանգնեց ու նայեց որդու աչքերին։ Այնտեղ նա ձգտում էր կարդալ նրա գունատության պատճառը, առանց խոսել համարձակվելու։

— Դու ուրեմն չե՞ս հասկանում, թե ինչ ես արել,— գոչեց որդին, չկարողանալով զսպել իր կատաղությունը։ Դու ինձ բոլոր ընկերներիս մեջ խայտառակել ես և չե՞ս իմանում, չե՞ս իմանում։

— Սմբա՜ տ... — կարողացավ միայն արտասանել մայրը։

— Ոչ, այդ արդեն չափազանցություն է, դու ամեն կողմից ինձ թշնամու պես պաշարել ես, ամեն ճանապարհ կապել իմ առջև։ Բավական չէր ծառան, այժմ դու ընկերներիս ես ինձ վրա լրտես նշանակել...

— Ես... ես...— ոչինչ...— տատանվեց մայրը և չկարողացավ շարունակել երկյուղածությամբ ետ ու ետ քաշվելով։

— Այո, Սերգո Քեթխուդյանին դու՞ չես խնդրել, որ քեզ պատմի այն ամենը, ինչ որ ես անում եմ դրսում։ Քրոջդ որդուն, Աբգաթին, դո՞ւ չես պահապան դրել վրես, որ ես մի քայլ անգամ չանեմ առանց նրան։ Ասենք թե Սերգոն և Արգարն ինձ լավ են ճանաչում, գիտեն, որ իմ կյանքը դրսում մի վատ կողմ չունի, բայց ինչո՞ւ ես ինձ ամաչացնում։ Այդ դեռ ոչինչ. ասա՛, խնդրեմ ես ի՞նչպես չգրգռվեմ, որ դու շրջմոլիկների պարագլուխ Մեփիսովին անգամ ինձ համար լրտես ես նշանակել։ Բայց արդեն բավական է, չափը լրացավ։ Լսի՛ր, ինչ եմ ասում, մայր, դու գիտես, որ վաղուց ես