Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շրջանում»։ Բայց սենյակում մնացողները չշարունակեցին բարձր հարցերի մասին խոսել։

— Մարիամ, հավանեցի՞ր ընկերներիս,— դարձավ Հախվերդյանը վարժուհի Մարգարյանին։

Շատ հավանեցի,— պատասխանեց օրիորգը։

— Պտաշկինը խելոք դեմք ունի, համակրելի է,— մեջ մտավ սև երեսով օրիորդը,— բայց Աբգարյանը նրանից լավ է։ Նա ուրիշ մարդ է, շաա ուժեղն է երևում... Այդպիսիներին եմ սիրում ես, քիչ խոսում է, շատ գարծում։

— Սիրո՞ւմ ես, կարելի է սիրահարվել ես արդեն, հը՞մ, Սոփիո,— ասաց կատակով տանտերը։

— Բաբախա՜ն, դու հիմար ես, քանի անգամ եմ քեզ ասել, որ այդպիսի հանաքներ չանես ինձ հետ,— գոչեց օրիորդը, բռունցքը մոտեցնելով վարժապետի քթին, Տխմա՜ր, քեզ ո՞վ է իրավունք տվել իմ մասին այդ կարծիքը ունենալ։ Սիրահարվել, չոռտո տվա սիրահարվել կարծես, ես եիսեյնայա բարիշնա եմ...

— Մի՞թե վատ բան է սիրահարվելը, օրիորդ,— համարձակվեցի ես հարցնել։

Օրիորդը ծուռ-ծուռ նայեց ինձ վրա և պատասխանեց հեգնաբար։

— Իմ անունս Սոփիո է, ոչ թե օրիորդ։

Այո՛, պարոն, սիրահարվելը շատ լավ բան է թույլ, անգործ մարդկանց համար, իսկ ով գաղափարի է ծառայում, նա չի կարող սիրահարվել, նա միայն կարող է սիրել եղբայրաբար ամենին, հայ, թուրք, ռուս, ջհուդ, ամբողջ մարդկությանբ։ Կը չոռտու սիրահարվողներին...

Հախվերդյանը, ընդմիջելով «ամբողջ մարդկությանը սիրող» օրիորդի վսեմ տրամադրությունը, հարցրեց, արդյոք շարունակո՞ւմ է մարմնամարզությամբ պարապել։

— Ինչպես չէ,— պատասխանեց օրիորդը,— ամեն առավոտ և երեկո։ Մկանունքներս այժմ, տե՛ս, երկաթի պես են:Կկամենա՞ս փորձել ուժս։

Այս ասելով նա մի հարված տվեց Հախվերդյանի ուսին և նրա երկու ձեռներից բռնելով, փորձեց աթոռի վրայից