Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դուրս գալու, երկրորդ՝ արկղը շատ էժան էր — ամսական յոթը ռուբլի տաք սամովարով։

Մի ժամից հետո ես կոտրած չեմոդանս տեղափոխեցի և, հարմարվելով նոր բնակարանիս, շարունակում էի խաղաղ կյանքս։ Բացի Սերգոյից, առայժմ ոչ ոքի երես չէի տեսնում։ Միայն առավոտները մշեցի մի մշակ գրասեղանի տեղ ծառայող սեղանիս վրա գնում էր ժանգոտած սամովարը, արկղը սրբում և գնում էր։ Առավոտյան ութ ժամին գնում էի ուսումնարան, դասերս ավարտում երկուսին, ճաշում էի պանդոկում և զբոսնում, իսկ մութն՝ ընկնելիս տուն էի վերադառնում։ Ովքեր էին բնակարանիս տերերը և ինչ մարդիկ — չգիտեի և չէի էլ ուզում իմանալ։ Գիտեի միայն, որ նրանք կենում են սենյակիս աջ ու ձախ պատերի հետևում, լսում էի երբեմն կանանց և աղա մարդկանց խառն ձայներ, ուրիշ ոչինչ։

Անցել էր մի շարաթ։ Մի երեկո ես շատ զբաղված էի։ Սեղանիս վրա հավաքել էի աշակերտներիս ձեռագրները։ Այդ երեկո պետք է կարդայի և ուղղեի տետրակների մի մեծ կապ։ Արդեն կեսգիշերից անց էր, երբ գործս վերջացրի, պառկեցի քնելու, սովորությանս համեմատ կանթեղը նախապես հանգցնելով։

Շատ էի քնել թե քիչ — չգիտեմ, պարոններ, բայց հանկարծ մի տարօրինակ Բան ինձ զարթեցրեց. այո՛, տարօրինակ և երկյուղալի բան։ Ճակատիս վրա ես զգացի սառն և խոնավ մի ծանրություն և ամբողջ մարմինս ցնցվեց։ Ես աչքերս բաց արի և ի՞նչ տեսա... ուղիղ անկողնակալիս մոտ, անշարժ և անխոս կանգնած է մի պատկեր։ Փոքրիկ լուսամուտից ներս թափանցող գիշերային աղոտ լույսը հազիվ լուսավորում էր այդ պատկերը։ Նա ոտից մինչև գլուխ հագած էր սպիտակ, թափանցիկ հագուստ։ Նրա կուրծքը բաց էր, երկար մազերն անկանոն սփռված էին ուսերին։

Ձեզ հայտնի է, պարոններ, ես շատ էլ վախկոտ մարդ չեմ և ոչ էլ այնքան սնահավատ, որ հավատայի գիշերային ոգիների այցելությանը։ Իսկ այն ժամանակ ես ունեի ավելի ամուր նյարդեր, քան թև այժմ։ Սակայն դարձյալ սարսափն ինձ համրացրեց։ Դա երազ չէ․ ես լեզուս կծելով ցավ էի զգում, ոչ, երազ չէր։ Այնինչ ճակատիս ծանրությունն ավելի