Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/435

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր։ Այդ ժամանակ նրանք օրերով չէին ժպտում միմյանց։

Բայց երբեք իրանց ընտանեկան խռովությունները ուրիշներին չէին հայտնում։ Ընդհակառակը, գիտեին իրարու հարգել շատերի նախանձը գրգռելու չափ։

Լիդան մտածում էր․

— Ինձ համար նա արհամարհեց շատ հարուստ օրիորդների և ամուսնացավ մի աղքատ աղջկա հետ։ Չէ՞ որ իմ հայրը, բացի իշխանական տիտղոսից, ոչինչ չէր թողել, և ես ստիպված էի չնչին վարձով երաժշտության դասեր տալով գլուխս պահել։

Գուրգենը մտածում էր․

— Ինձ համար նա մերժեց տասնյակ փայլուն երիտասարդների առաջարկը և ամուսնացավ մի մարդու հետ, որ խայտառակ վաշխառվի որդի է և չի կարող պարծենալ ոչ յուր գեղեցկությամբ, ոչ խելքով և ոչ բարոյականությամբ։

Կար մի ուրիշ բան, եթե ոչ ավելի զորավոր, գոնե ավելի հիմնավոր, քան սերը։

Լիդիան գեղեցիկ էր, Գուրգենը՝ հարուստ։

Երբ Լիդիան առաջնակարգ խանութները մտնելիս տերերն ու գործակատարները վազում էին ընդառաջ նրա նուրբ ճաշակին գոհացում տալու հոգացողությամբ, հրճվում էր։ Հրճվում էր այն գիտակցությունից, որ բոլոր յուր նախանձոտ ընկերուհիների մեջ իրան վիճակվեց տիրել հայտնի կալվածատիրոջ որդու հարստությանը։

Երբ Լիդիան հասարակական վայրերում կամ փողոցներում Գուրգենի հետ թևանցուկ զբոսնում էր, ընդհանուր ուշադրություն էր գրավում յուր բարձր հասակով, նուրբ կազմվածքովք դեմքի զարմանալի կանոնավոր գծերով և մանավանդ երկնագույն աչքերով։ Եվ նրա սնափառ ամուսինը զգում էր անսահման ուրախություն ու հպարտանում էր մտքում, որ իրեն վիճակվեց տիրել աննման գեղեցկուհուն։

Մի օր նա ասաց. 

— Լիդիա, ես ուզում եմ կտակս գրել տալ։

Լիդիան սև ունքերի տակից կապտագույն աչքերը զարմացմամբ հառեց ամուսնու երեմին։ Եվ, տեսնելով Գուրգենի դեմքի լրջությունը, հանկարծ բարձրաձայն ծիծաղեց։ Նրա