Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/504

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատմվածքի ստեզծագործական պատմության մասին, «Եվ ահա մի օր, հանդուգն ինքնավստահությամբ զինված, որոշել եմ գրել մի մեծ վեպ, նման այն հայ դերասաններին, որոնք իրանք դեբյուտն սկսում են Շեքսպիրով։ Պատահեք այդ քաջագործությունը 1883 թվականին, Բաքու քաղաքում։ Վեպիս նյութը վերքրի նավթագործարանների բանվորների կյանքից, որի ողբերգությունը բավական ուսումնասիրել էին։ Ավաղ հազիվ շարադրել էի 50 — 60 էջ, երբ գրածս քննադատորեն կարդալով տեսա, որ թզուկն Հանձն է առել Հերկուլեսին տապալել։ Ձեռագիրս պատռեցի ու գքեքի վառարան։ Բայց մի գլուխ նրանից դուր եկավ ինձ, և ես նրան խնայեցի։ Դա «Հրդեհ նավթագործարանում»-ն էր, որ տպվեց «Մշակ» լրագրում, արմանացավ Գրիգոր Արծրունու գովեստին և, շոյելով ինքնասիրությունս, դարձավ ինձ համար նույնքան խրախուսիչ և միևնույն ժամանակ նույնքան վտանգավոր բան, որքան հանդիսականների աոաջին ծափը երգչի համար», (Երկերի լիակ. ժողով., 9-րդ հատ., էջ 504, 1955 թ․)։

Պատմվածքը մտել է Շիրվանզադեի հայերեն և ռուսերեն լեզուներով յույս տեսած բոլոր ժողովածուների մեջ։

1927 թվականին հեղինակը վերանայել է պատմվածքը և կատարել լեզվական որոշ ուղղումներ, փոքրիկ կրճատումներ ու փոփոխություններ։ Այս ուղղված տեքստը, Շիրվանզադեի մահվան առթիվ լույս է տեսել 1935 թ. օգոստոսի 12-ին, Թիֆլիսի «Պրոլետալ» թերթում։ Անհայտ պատճառներով, ըստ երևույթին պատմականությանը հարազատ մնալու համար, հեղինակը այս ուղղումները չի մտցրել Երկերի ութհատորյակի մեջ, ուստի խմբագրությունը իրավունք չհամարեց տեքստը հրաաարակել 1927 թ. ուղղումներով։

«ԳՈՐԾԱԿԱՏԱՐԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԻՑ»

Շիրվանզադեի երկրորդ երկը տպագրվեց 1883 թ. «Մշակ»-ում (№ № 172—180), իսկ մի քանի ամիս հետո Աբել Ապրեսյանի հրատարակությամբ, «Հրդեհ նավթագործարանում» պատմվածքի հետ, լույս տեսավ աոանձին գրքույկով։ Նոր երկը, որ երիտասարդ հեղինակը նվիրել էր Րաֆֆու գրական գործունեության 25-ամյակին, լավ ընդունվեց, արժանացավ ընդհանուր դրվատանքի։ Այդ երկի առիթով «Մեղու Հայաստանի» լրագիրը «Մատենագրական նորությունը» բաժնում խրախուսեց Շիրվանզադեին, նրա մեջ տեսնելով լավ ապագա խոստացող վիպասանի տվյալներ։ «Նա կարող է ժամանակին լավ վիպասան դաոնալ։ Շիրվանզադեն յուր ամենամեծ ուշադրությունը դարձնում է շրջապատող շրջունի վրա։ Դա, որքան մենք հասկանում ենք, ամենաճիշտ և ամենաօգտավետ ուղղությունն է, որովհետև անհատը յուր բոլոր արժանավորություններով յուր պակասություններով պարտական է միմիայն յուր շրջանին, նրա անընդմիջական ազդեցությանը», ( «Մեղու Հայաստանիь, 1884, № 15)։ Շիրվանզադեն հիշում է, որ «Գործակատարի հիշատակարանից»-ը