Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/508

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամուսնանում, բայց շրջապատի կոպիտ վերաբերմունքը և մարդկանց կասկածները կրկին խախտում են նրա հոգեկան հավասարակշռությունը, պատճառ դառնալով նրա մահվան։

«ՇՐՋԱՆԻՑ ԱՐՏԱՔՍՎԱԾԸ»

Պատմվածքը առաջին անգամ տպագրվել է «Sարազ»-ի № 20-ում։ Լույս է տեսել Շիրվանզադեի չորսհատորյակի 2-րդ հատորում, ութհատորյակի 2-րդ հատորում, տասնհատորյակի 2-րդ հատորում։

«ԿՐԱԿ»

Շիրվանզադեին նվիրված կենսագրական նյութերում հիշատակվում է, որ վիպակը գրվել է 1892 թ․, բայց առաջին անգամ լույս է տեսել 1896 թ․, առանձին գրքով։ «Կրակ»-ը, լույս տեսնելուց անմիջապես հետո, դառնում է բանավեճի կենտրոն, նրա մասին ռուսական և հայկական մամուլում գրվում են մի շարք հոդվածներ։ «Արձագանք»-ը տպագրում է երկու հոդված, մեկն անստորագիր (1896 թ․, № 104), մյուսը գրական քննադատ Գարեգին Ենգիբարյանի հեղինակությամբ (1896, № 127)։ Առաջին հոդվածում դրական խոսքեր է ասվում Շիրվանզադեի գրական գործունեության առաջին տարիների և առհասարակ գրողի ձիրքի մասին։ «Շիրվանզադեն շատ լավ սկսեց յուր գրականական գործունեությունը։ Բայց և շուտ սկսեց կրկնվել յուր գեղասիրական իդեալներով»,— գրում է անհայտ հեղինակը։ Այդ հոդվածում խոսվում է նաև Շիրվանզադեի չափի զգացումը պահպանելու, գրական ձույլ կառուցվածք ստեղծելու, գաղափարներ և ժամանակի առօրյա ցավերը անբռնազբոս զարգացնելու և մատուցելու կարողության մասին։ «․․․ Ամբողջի մեջ մի անպաճույճ գաղափար կա և անբռնազբոս զարգացուցած, ժամանակի առօրյա ցավերի ակնարկություններով և մեղմով լուսավորված, հետաքրքրականությունը շարունակ մինչև վերջը պահպանած։ Եվ այս ամենի հետ բարձրավիզ պրետենզիայի բացակայություն»։

Բայց, այս ամենի հետ միասին, հոդվածում կան խիստ դիտողություններ «Կրակ»-ի գեղարվեստական որոշ կողմերի և հարուցած խնդիրների մասին։ Ամենից առաջ, հիշվում է, որ Շիրվանզադեն ավելի շատ «գաղափարներ է նկարագրում, քան պատկերացնում անձնավորություններ», որ վիպակում դրական ու բացասական հերոսները խիստ բևեռացված են, ստեղծված է բարի հրեշտակի և չար դևի սխեման։ Հոդվածագիրը ժխտում է վիպակի ակնհայտ արժանավորությունները, քանի որ դեմ է դուրս գալիս միջավայրի և հերոսի փոխադարձ կապի այն ռեալիստական ըմբռնմանը, որ ուներ Շիրվանզադեն․ «․․․Մի ամենավատ օժիտ ենք տալիս ընթերցողին, եթե նրան հավատացնում ենք, թե բոլոր չարիքը ծագում է մեզ շրջապատող