վշտից հուզմունքից երերվող ձայնով,— քույր ու եղբայր խոսք մի արած, դուք ուզում եք ինձ հրել բարձրությունից, ձգել վար և ձեզի պես գամել երկիրին։ Դուք ուզում եք ինձ դարձնել մի հասարակ բեռնակիր, որպեսզի իմ ուսերի վրան ո՛չ միայն իմ զավակների հոգացողությունը, այլև ձեր իշխանությունը, ձեր կամքը, ձեր եսը լինի։ Բայց այդ ձեզ չի հաջողվիլ, երդվում եմ, չի հաջողվիլ որքան ևս աշխատեք։ Այո, թող ես ձեր աչքում լինեմ խելագար, այդ ինձ համար մինչև անգամ գովեստ է, բայց ձեր ուղին ինձ համար զզվելի է։ Ահ, դուք, ողորմելի խլուրդներ, ի՛նչ եք դուք ինձ համար, եթե ոչ գիշի վրա նստած ճանճեր, որոնք արծիվների թռիչքի մասին երբեք, երբեք չեն կարող գաղափար կազմել: Հաց, հաց, ահա ձեր գոյության Ան ու Ֆեն:
— Հետո՜, հետո՜,—կրկնեց հյուրը ամենայն սառնությամբ, դա՞ է միայն ասելիքդ, ուրիշ ոչի՞նչ: Բայց այդ բոլորը միայն ֆրազներ են, հավատացնում եմ, դատարկ, անիմաստ ֆրազներ, դարձյալ ուրիշներից վերցրած և քո ապիկարության կատարյալ ապացույց։
— Դժբախտ, դժբախտ,— արտասանեց կինը, երեսը դարձնելով մի կողմ։
— Այո, ես դժբախտ եմ, որ ունիմ քեզ նման կին և դրա նման ազգական։ Հեոացե՛ք, թողեք ինձ հանգիստ, թողեք։
— Ոչ, չեմ թողնիլ քանի որ վերջին խոսքս չեմ ասել: Լսի՛ր. վաղուց է ինձ հայտնի, որ դու իմ քրոջ հետ ամուսնանալը համարում ես քո դժբախտությունը։ Դու այդ մասին մինչև անգամ գրել ես մի պատմվածք և ապագրել անամոթաբար։ Դու արտահայտել ես այն բանայլ գաղափարը, թե ընտանեկան կյանքի հիմքը պետք է լինի ամուսինների հոգեկան համերաշխությունը։ Դու հրապարակորեն վիրավորել ես իմ քրոջը, նկարագրելով նրան որպես մի էակ, որ անընդունակ է ըմբռնել քո դժվարամատչելի գաղափարները և գնահատել քո մեծությունը։ Ահ, չճանաչված հանճար, այդ պատմվածքը մեկն է քո անշնորհքության փայլուն ապացույցներից, որովհետև այնտեղ ես պոլ կապկություն ես արել. հետևելով ոչ քեզ նման, այլ իսկապես չգնահատված