Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ՀԱՄԲԵՐԻՐ

Անցնում է կառքերի և օտոմոբիլների շարքը, պատերազմի առաջին զոհերին տեղափոխելով երկաթուղու կայարանից հիվանդանոցները։ Ուժասպառ, արյունաքամ, վիրավորների գունատ ու մռայլ դեմքերի վրա կարդացվում են նրանց մարմնավոր տանջանքներն ու հոգեկան տառապանքները։ Ոմանց աչքերը փակ են, և մահը, կարծես արդեն դրել է իր դրոշմը նրանց հողագույն ճակատների վրա։

Ամբոխը, մայթերի վրա շարեշար կանգնած, դիտում է հայրենիքի պաշտպաններին լուռ ու մունջ։ Կանայք տխուր հառաչում են և իրենց տպավորությունները հաղորդում իրարու կիսաձայն։ Կարծես երկնչում են խանգարել րոպեիս սրբազան խորհրդավորությունը։ Ոմանք լալիս են անձայն։

Անցնում եմ մի հարուստ կազմակերպված հիվանդանոցի մոտով, որ գտնվում է քաղաքի ամենակուշտ արվարձանում։ Հոյակապ շենքի առջև ժողովվել են մի քանի տասնյակ երիտասարդ և ծեր կանայք։ Մի քանիսը եկել են իրենց փոքրիկ երեխաների հետ։ Կանգնած են նրանք գլխակոր, անխոս, վշտահար՝ ինչպես սգավորներ։ Եկել են տեսնելու իրենց մերձավորներին։

Փառահեղ դռների առջև ցցվել են մի քանի հաղթանդամ ոստիկաններ ինչպես դրակոններ, սակայն տխուր, մտազբաղ։ Նրանք ոչ ոքի չեն թողնում. մեկին հրում են, մյուսին համոզում