Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ երբ իմացավ, որ թե այստեղ և թե այնտեղ իր սիրելի զավակներն ապահով են վտանգից, ինքը կռվեց տեղական տերտերների հետ։ Այնուհետև մտնելով մայր աստվածածնա եկեղեցին, մի մեծ ռազմական և ռազմագիտական քարոզ ասաց։ Ի միջի այլոց, նա արտասանեց հետևյալ նշանավոր խոսքերը, որ գեղագրության ուսուցիչ Ալթունբաշյանը անմիջապես հաղորդեց «Մարս» անունով լրագրին՝ անկասկած ի գիտություն ապագա պատմագրի.

— Հայ հոգևորականությունը միշտ հայ ժողովրդից անբաժան է եղել նրա վշտի և ուրախության օրերում։ Մենք ենք փրկել ձեզ դարեր շարունակ փորձանքներից։ Մենք էլ կփրկենք այժմ և հավիտյանս հավիտենից։

Եվ «մենք» բառը նա արտասանեց այնպիսի աղաղակող ձայնով, որ ժամհարը քնից զարթնեց։ Ժամերգությունից հետո երկու տիրացու «Մարս» լրագրի թղթակցի և տեղական առևտրական դպրոցի տասնումեկ աշակերտների հետ «Հսկայական մանիֆեստացիա» սարքեցին (այսպես էր գրված լրագրում) նրա համար եկեղեցու գավթում։

Իսկ երեկոյան հայտնի մսավաճառ Սիրական Շորշոփյանը նրան հրավիրեց ընթրիքի, ասելով իր կնոջը․

— Ես սիրում եմ դանակը փառաբանող հոգևորականներին, մանավանդ, երբ նրանք Անոփրիոս հայր-սրբի պես առողջ են, կարմրաթուշ և բավական հաստամարմին։ Նրանք ինձ հիշեցնում են իմ օրհնյալ արհեստը...

Վերադառնալով էջմիածին, հայր Անոփրիոսը պատմեց իր պաշտոնակիցներին, թե ինչպես հայ ժողովուրդը սարսափի մեջ էր, և թե ինքն իր ոգևորիչ քարոզներով քաջալերեց նրան և բարձրացրեց նրա մեջ քաջն Վարդան Մամիկոնյանի ոգին։


— Գոհություն ամենաբարձրյալին,— կրկնեց Անոփրիոս հայր-սուրբը, երբ, լրագիրը մի կողմ ձգելով, մոտեցավ իր սենյակի պատի վրա կախած հայելուն, որի վրա սիրահարված էր մանավանդ այն օրից, երբ լսել էր, որ ալյուրավաճառ