Այս էջը հաստատված է
Ամսուլս 16-ին, առավոտյան 7½ ժամին, հայտնի արևելագետ Քարամյանցը բարեհաճեց ֆուրգոնով ուղևորվել էջմիածին գիտական հետազոտություններ անելու նպատակով պարիսպների տակ։
Ներսիսյան դպրանոցի հոգաբարձությունը վճռել է շուտափույթ ստորագրել բոլոր արձանագրությունները և առաջիկա չորսամյակի համար կազմել «գիտնական» ուսուցիչների խումբ, որպեսզի չլինի, թե վեհափառի գալուստը խանգարի նրան։ Իսկ դպրանոցի տեսուչ Կոստանյանցը մտադիր է ուղևորվել Վիեննա, ուր նրան սպասում են անհամբեր: