Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/418

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հապա՛, զազրելի քավթառ, դու կարծում ես քեզանից ավելի վարակիչ ախտեր չկա՞ն։ Ի՜նչ, մի՞թե երաժշտական և երգեցողական ախտը քեզանից պակա՞ս է։ Իսկի էչ չէ։ Այ, այն օրից, երբ մի լրագիր ազդարարեց, թե Շահլամյանը երկրորդ Տամբերլինտն է համայն Թիֆլիսի և Գանձակի Նահանգների տիրացուների և շիքաստա ասողների մեջ, իրարանցում ընկավ։ Եվ ամենքը դեն ձգելով իրանց փուրվառը և դահիրեն, վազեցին Թիֆլիս։ Այժմ քանի՜ - քանի տիրացուներ պահանջում են, որ հայ հասարակությունր նրանց արտաքո կարգի գնացքով ուղարկի Միլան:

Բայց ներողություն քավթառ! ես մի փոքր շեղվեցի նամակիս նպատակից։ Ես կամենում էի մի քանի բաներ իմանալ։ Ուստի բացարձակ քեզ հարցեր կառաջարկեմ, թե ազնվության մի կաթիլ մնացել է քո մեջ — պատասխանիր։

Արդյոք այս տարի էլ մենք սեխից և ձմերուկից պետք է զուրկ մնանք, ինչպես անցյալ տարի։ Արդյոք այս տարի էլ բժիշկները պետք է մեր գլխին ընկույզ կոտրե՞ն կամ կոպեկանոց հերոսները ձրի թեյարաններում մարդկային բարերարների դիմա՞կ հագնեն։

Արդյոք այս տարի էլ Միքել Անջելլոյի աշակերտ հռչակավոր Ջիովանի Բաբաքանի Պալատնյանոյին պետք է վնասներ տա՞ս։ Դեռ անցյալ տարի սանիտարական խումբը քո պատճառով անգթաբար այրեց խեղճի մի զույգ չուստը, երկու զույգ գուլպան և մի հատ շինելը։ Սրանք բոլորն էլ 14-րդ դարից մնացած իրեր էին և պատմական մեծ նշանակություն ունեին։ Անիծյալ, իսկի պատմության հետ ծանո՞թ ես։ Եվ մինչև այժմ Զիովանի Բաբայանի Պալատնյանոն մաշում է քաղաքային վարչության դռները, պահանջելով իր մեծամեծ կորուստների փոխարենը։ Եթե մարդ ես, գոնե այս տարի այդ ազնիվ ասպետին խնայիր, իսկ եթե ազնիվ կին ես, պետք է պսակվես նրա հետ։ Արդյոք այս տարի էլ Բաքվի երիտասարդությանր պետք է ստիպես անամոթաբար փախչե՞լ, թե՞ նա քաջություն կունենա քեզ հետ կռվել։ Արդյոք Թիֆլիսի փոխքաղաքագլուխ Իզմայիլյանը կունենա նախկին քաղաքագլուխ իշխան Արղությանի եռանդը։

Վերջապես, ինքդ, անիծյալ պառավ, երկա՞ր կմնաս մեզ