Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/421

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երևակայում է, թև մի օր պետք է իր գլխին հասնի արծվի դատաստանը։

Ես, զզված, հեռացա։

Ավելի զարմանալի էր խոզի վարմունքը, որ գոռում էր՝ «Ահեղ տեսի՜լ»։ Խոզ և ահեղ տեսի՜լ։ Ես այդ խոզին առաջին անգամն էի տեսնում «Սարայում»։

— Բարեկամս, ի՞նչ է պատահել,— հարցրի ես,— ինչո՞ւ ես «Ահեղ տեսիլ» աղաղակում։

Խոզը, իհարկե, չպատասխանեց. բայց ես, ուրիշներից հարցնելով, տեղեկացա, որ բոլոր խոզերն այժմ երևակայում են, որ ահեղ դատաստանը մոտեցել է։ Սարսափից նրանք թաքնվել են աղբակույտերի տակ և վախենում են ապագա ահեղ դատաստանից։