Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«դհոլ» ածեն փղի, գինեվաճառի, քելեխրաշիի և շկափչիկ Խեչոյի փորին։ Բարձրացան աղմուկ շփոթություն, գոռումգոչյուններ։

— Թե ախպեր ես, Սանդրո, оգնության հասիր,— գոռում էր Խեչոն, փղի փորի տակը մտած և ժետոնը իբրև վահան բռնած, պաշտպանվելով։

Բայց Սանդրոն աներևույթացել էր։

Տաքարյուն երիտասարդներին զսպեցին։ Փիղը օդի պակասությունից ուշաթափվել էր։

— Ո՞նց է, Վանո, էէ, Գևո,— դիմեցի ես բարեկամիս։

— Սուս, ես էստի չեմ,— ասաց նա մի ծակուռ մտնելով։

— Վա, վո՞ւնց թե էստի չիս, մի դուրս արի, երեսդ տեհնիմ,— ասացի ես քաշ տալով նրան սեղանի տակից։

Վերջապես հայտնվեց Սանդրոն և գոռաց.

— Էստի իմ, մի՛ վախենաք...

Բայց այլևս օգնության կարիք չկար, տաքարյուն երիտասարդները կամավ հեռացել էին, ուստի Սանդրոն սկսեց խրոխտանալ։ Նա ծակուծուկից դուրս քաշեց լեղապատառ եղած քելեխբաշիին, շկափչիկին, գինեվաճառին, հավաքեց նրանց ուշաթափված փղի փորի վրա։ Փնտրեց. գտավ ոտնատակ եղած և ցեխոտված մի ծակ դրոշակ և, բարձրացնելով փղի փորի վրա, բացականչեց.

— Կեցցե՜ կուցացկութինը...

Շկափչիկ Խեչոն ծակը մտած նապաստակի պես դեսուդեն նայեց և, համոզվելով, որ վտանգը անցել է, գոչեց.

— Հաղթությո՜ւն։

Բայց ինքն իր ձայնից վախեցավ և երեսը ծածկեց Վանոյի փեշերի տակ։

Այսպես վերջացավ երեկույթը։

Հօգուտ հրատարակչական ընկերության գանձարանի՝ մնաց զուտ արդյունք 500 ռուբլի։ Իսկ հօգուտ նրա վարչության` մնացին «զրպարտիչ և անվանարկող» ածականսերը...