Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/457

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԹԱՏՐՈՆԻ ՉԱՐԴԱԽՈԻՄ

ԱՆՎԵՐՋ ՎՈԴԵՎԻԼ

Սեզոնը վերջանում է. հայոց դրամատիկական խմբի նախավերջին փորձն է։ Տեսարանը ներկայացնում է Արտիստական ընկերության թատրոնի չարդախներից մեկը։ Դերասանները կամաց-կամաց ժողովվում են։

Առաջ գալիս է հուշարարը մի քանի պիեսներ ձեռքին։

Հետո սցենարիուսը: Այնուհետև ներս են մտնում տիկին Վարդուհին՝ իր ամուսնու հետ։ տիկին Գուլազյանը՝ իր ամուսնու հետ։

ՏԵՍԻԼ I

Վարդուհի: Վույ քա, ջեր օչով չի եկե՞լ։ (Տալիս է հովանոցն ու դերը ամուսնուն, որպեսզի վերարկուի կոհակները բաց անի): Էս ի՞նչ շոգ է այստեղ։ Քա, էս ո՞րտեղ են մնացել...


Սցենարիուս: Այսօր հրավիրված էին Արշակի մոտ խաշի․․․Երևի քեֆով են։

Վարդուհի: Էլի խաշ... վույ, գետինը պատռվի... բարիկենդան ու խա՜շ...

Հուշարար: Բլինի էլ կա՝ խավիարով...