Վարդուհի: Էլի ի՞նչ է տաքացել... էն սառը ջրով գրաֆինը իրեն տվեք, քա՜...
Աղայան: Քեզ ի՞նչ.., դու խոմ քո բենեֆիսն ստացար...
Վարդուհի: (Վեր թռչելով): Էդ ի՜նչ է, քա... վո՜ւյ գետինը պանա... էս ազիզ օրերին մի գլուխ շաքարի փող էլ չգոյացավ...
Աղայան: Բանը նյութականը չէ... թքել եմ փողի վրա... այստեղ պատվի խնդիր կա, հասկանո՞ւմ եք, պատվի։
Ռշտունի: Այդ ինչի՞ վրա ես թքում... բարեկամ․․․ Պաժալստա, այդպիսի սխալներ չանես... փողը հարկավոր կգա։
Աղայան: Պատիվ, պարոններ, պատիվը... (բեղերը ներվային սրելով, սկսում է բարկացած անցուդարձ անել:
Այդ միջոցին թատրոնական ծառաները չարդախի տակ ինչ որ աղմուկ են բարձրացնում):
Վարդուհի: (Վեր թռչելով): Էդ ի՜նչ է քա... վո՜ւյ գետինը պատռվի ու դևեր գնաք... հենց իմացա մկներ էին... (Ամուսնուն) մի ստաքան ջուր։ (Ամուսինն իսկույն խոնարհությամբ կատարում է հրամանը):
ՏԵՍԻԼ III
Նույնը և Մայսուրյաններ։ Ներս են մտնում—տիկինը ձեռները մուֆտի մեջ դրած, երեսին ինչ֊որ հեգնական ժպիտ, պարոնը ձեռները գրպանում, գլուխը մի փոքր առաջ ցցած.
Տիկ. Մայսուրյան: Что за безобразие!... Չորս ժամին պործ են նշանակել, ինչո՜ւ չէին գալիս... (Սկսում է ուսերը ներվային շարժել և աչերն արաց-արագ բաց ու խուփ անել):
Պարոն Մայսուրյան: (Ցածր ձայնով): Նու, Օլյա, имей терпение։ Ով գիտե, մարդիկ են, ի՞նչ է պատահել...
Ռշտունի: (Քթի տակ): Трескаются, вот ինչ է պատահել, իսկ ես... (թքում է հատակի վրա և քայլերն արագացնում):
Ահա չորրորդ օին է բուֆետի երես չեմ տեսել...
Աղայան: (Անկյունում): Պատիվս, պարոն, պատիվս․․․
Ռշտունի: Կակոյ տամ պատիվ, այստեղ քաղցած ղկոտում ենք, դա էլ «պատիվս, պատիվս»․․․ (Մոտենում է տիկին