Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/465

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վկայությունն ինձ համար մի գանձ է, թույլ տուր քղանցքդ համբուրել:

Ադամյանի ուրվականը: («Ձեռը դնելով նրա գլխին): Մի՛ վշտանար մարդկանց հալածանքից... նրանք ինձ էլ են հալածել ու արհամարհել։ Ապրել ես բեմի վրա, մեռիր բեմի վրա (Չքանում է):

Ամենքը: (Մոտենում են ու Աղայանցի հետ համբուրվում): Շնորհավորում ենք քսանուհինգամյակդ, ընկեր, շնորհավորում ենք... Այո, դու մեր ամենից անշահասերն ես...

Աղայան: Շնորհակալ եմ... ես վարձատրված եմ։ Ռշտունը, այժմ գնանք բուֆետ...

Ռշտունի: Люблю Я таких молодцов. (Գրկելով Ադայանցին, դուրս է դնում):

Ոմանք: (Ապշած նայում են միմյանց): Այդ ի՞նչ բան էր։

Խատիսյան: Այդ մասին ես կզեկուցանեմ վարչությանը։ (Ներս են մտնում Միրաղյանը և Արմենյանը):

ՏԵՍԻԼ VII

Նույնք և Միրաղյան ու Արմենյան։

Արմենյան: (Վերցնում է մի արշին բարձրությամբ ցիլինդրը և պտույտ գալով երկայն կրունկների վրա): Դիկիններ և բարոններ, հարգանքներս... (Ոմանք պատասխանում են սիրալիր, մի քանիսը հեգնանքով, իսկ Պետրոսյանն ու Աբելյանը հազիվ շարժում են գլուխները):

Մելիքյան: (Վզովը գցած աղվեսի պոչն ու գլուխը միմյանց մոտեցնելով): Պարոն Արմենյան, շնորհավորում եմ, լսել եմ ահագին հաջողություն եք ունեցել Բաքվում... (Ձեռով թաքուն բոթում է Վարդուհուն) մանավանդ, ինչպես ռեժիսոր...

Արմենյան: Օօ, դիկին, զգացված եմ ձեր քովասանքներից... Բալց մի՛ հիշեցնեք ինձ փաքուցիների մասին, սովաժ, տրե սովաժ... և գծուծ մարդիկ են, միանգամայն խայտառակ... Լսե՞լ եք ինչ է պատահել...