Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/472

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երիտասարդ:- Ցանկություն որևէ պաշտոն գտնելու թատրոնում։


Ղազարյան: Բաս շատ արդյունավետ պաշտոն է։
(Քիթը խնչում է):



ՏԵՍԻԼ XI



Գալիս են Ազայան, Ռշտունի և կես-դերասան Տիրացյան:

Ռշտունի: Здесь я чую запах с՛едобного (Մոտենում է փաթեթներին):

Գեորգի: (Արագությամբ փաթեթները խլելով սեղանի վրայից): Արշաիձլեբա, ղմերթմանի...

Ռշտունի: (Ակնոցի տակից բարեմիտ ժպտալով): А хотелось бы... (Կարծելով, որ բեղերը տեղն են, մատները մոտեցնում է սափրած շրթունքներին, որ ոլորի):

Աղայան: (Մի ձեռը դնելով Ռշտունու ուսի վրա: Մյուսով սրում է առանց այն ևս սրված բեղերը): Մի՛ նեղանար, բարեկամ, էս է շուտով հոբելյանս կկատարեն. կհարստանամ, հետո մենք...

Ամենքը: Հոբելյա՞ն, այդ ի՞նչ հոբելյան է։

Անդրանիկ: (Ուսի վրայով): Քսանհունգամյա գործունեության։ Ի՞նչ եք կարծում, հարկավո՞ր է, թե չէ — կատարել։

Աղյան: (Դրական եղանակով): Իհարկե, պետք է կատարել։

Ամենքը: Վարչությունը պարտավոր է:

Ռշտունի: Ну их վարչություն։

Տիրացյան: (Ժպտալով և գլխիկն այնպես դեսուդեն պտտեցնելով, որ կարծես այն զսպանակի վրա է տեղավորված): Մաթևո՛ս, մեզի ալ բան կհասնի՞ այդ հոբելյանեն։

Աղայան: Բոլորիդ կհասնի, բոլորիդ։

Տիրացյան: Ես ալ Ալգեստս կտամ ներկայացնելու քո հոբելյանին։ Ջանմ, ես այդքան ընտիր պիեսներ կթարգմանեմ, հեչ մեկը չեն ներկայացներ։ Աստված փրկի ու ազատի դահա փորձանքներն. (Կարծելով, թե սրախոսեց, ինքն ամենից առաջ է ծիծաղում շիթ-շիթ» ընդերքը ցույց տալով):