հազիվ ծիծաղը զսպելով, դարձյալ հանդիմանաբար նայում է նրան):
ՏԻԿ․ ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Բայց ո՞րտեղ է տիկին Եվգինեն։
ՏԻԿ․ ՄԱՐԹԱ, Մի քիչ զբաղված է։
ՏԻԿ․ ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Երևի տնտեսությամբ։ Ախ, երանի նրան։ Հավատացնում եմ, ճաշելու ժամանակ չունիմ այդ տաճկահայերի ձեռքից։
Պ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Էլ տալուց նըղացանք, աղպեր, օզըմըն հա օզմ․․․
ՍԱՌԱՓՅԱՆ․ Շատ ըն օզում։ (Մարթան դարձյալ հանդիմանսաբար նայում է նրան):
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Չկարծես, Մարթա, որ այսօր հյուր եմ եկել։ Ձերոնց հետ գործ ունիմ։ Ախ, գլուխս տրաքում է, չգիտեմ որն անեմ կամ որի մասին մտածեմ։
Պ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱն. Զորն ասեմ, զորը խոստովանեմ։ (Ծիծաղում է հազալով):
ՍԱՌԱՓՅԱՆ. Շատ դժվար է գործիչ կանանց դրությունը։
Պ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Ասում ըմ, ձեռ եկալ ասկի գործերից, օղլուշաղովդ պերապիր, o'զըմ չի... (Ժպտում է):
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Բարսեղ, մարդ մենակ իր համար չպիտի ապրի։ Այսօրվա օրն ամբողջ քա ղաքում ես եմ մենակ մնացել ու մեկ էլ տիկին Պամպադուրյանը, մյուսները հեռացել են ասպարեզից։ Այժմ բոլոր հույսերս տիկին Եվգինեի վրա է։ Մենք վճռել ենք նրան էլ լծի տակ քաշել։ Երիտասարդ, խելոք, զարգացած, նա շատ օգտակար կլինի հասարակության համար։ (Ննջարանի դռներից դուրս է գալիս Եվզինեն գունատ և հուզված):Ահա՛ և ինքը։ (Համբուրվում է Եվգինեի հետ): Ես որ չգամ ձեր տուն, դուք իսկի չեք էլ հարցնիլ մեռած եմ,
թե՝ կենդանի։
ՍԱՌԱՓՅԱՆ. (Առանձին): Այդ մեկը Հուդայի համբույր էր։
ԵՎԳԻՆԵ. (Բարևելով մյուս հյուրերին) Ներեցեք, այս քանի օրերս տկար էի, թե չէ — վաղուց էի պատրաստվում ձեզ այցելելու։
ՏԻԿ․ ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ․ Տկա՞ր եք։ Դուք այժմ էլ, կարծես, առողջ եք, դուք գունատ եք, մինչև անգամ դողում եք։